Սերգեյ Լավրով. արխիվային լուսանկար

Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. հայտնի են ամսաթիվը և օրակարգը

142
(Թարմացված է 15:23 08.11.2019)
Ռուս նախարարն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետի, նախագահի, ԱԳՆ ղեկավարի հետ, ինչպես նաև ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ Այդ մասին այսօրվա` նոյեմբերի 8–ի ճեպազրույցում հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 10-11–ին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Երևան»,–ասել է Զախարովան։

Նրա խոսքով` այցի ընթացքում Լավրովը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Նա հավելել է նաև, որ ռուս նախարարը ծաղկեպսակ  է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ։

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Զախարովայի խոսքով` հայկական կողմի հետ հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։

142
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Ծիծեռնակաբերդ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Մարիա Զախարովա, Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Լավրով
Ըստ թեմայի
Ռուսաստանում այլ երկրներում գրանցված ավտոմեքենաների տվյալների բազա կստեղծեն
Հայ խոպանչիներն արտոնյալ են. Ռուսաստանը միգրանտներին արգելում է աշխատել որոշ ոլորտներում
Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել. Մասիս Մայիլյանի մոսկովյան այցը բարկացրել է նրանց