Կալանավայր

«Արթիկի» կալանավորներից մեկին Գյումրվա քյալլա են տարել, որը «սյուրպրիզով» է եղել

92
(Թարմացված է 20:08 07.11.2019)
Գյումրվա քյալլայի մեջ այնպիսի իրեր են հայտնաբերել, որոնք արգելված են կալանավայրերում, օրինակ` բջջային հեռախոս։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ուշագրավ դեպք է տեղի ունեցել. կալանավորին ուղարկած տավարի եփած գլխի` քյալլայի միջից հայտնաբերվել են մի շարք արգելված իրեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

«Այսօր, ժամը 16:30-ի սահմանում դատապարտյալ Ս.Մ-ին քաղաքացի Կ.Գ-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ տավարի եփած գլխի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, 1 ականջակալ։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև սպիտակավուն, մածուցիկ, կասկածելի զանգված»,– նշված է հաղորդագրության մեջ։

1 / 6
Կալանավորին բերված հանձնուքը

Հայաստանում նոր շենքեր կկառուցեն կալանավայրերի համար. նախարար

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

ԱԱԾ-ն կանխել է կալանավայր արգելված իրեր ներկրելու փորձը

92
թեգերը:
բջջային, կալանավոր, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է տղամարդը 13 և 16 տարեկան աղջիկներին ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր հետ
Իրանի քաղաքացու ուղեբեռում թմրանյութ է հայտնաբերվել. նա կալանավորվել է
Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար