Ռոբերտ Քոչարյանը` դատարանում. արխիվային լուսանկար

Քոչարյանի փաստաբանները «քարը քարի վրա չեն թողնելու»

252
(Թարմացված է 14:02 07.11.2019)
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը կարծում է, որ մեղադրական եզրակացությունը «գեներալ–լեյտենանտ Արթուր Դավթյանի գրած հեքիաթն է»։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը, որի համաձայն Քոչարյանը նորից կալանքի մեջ է մնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ մերժել է պաշտպանության միջնորդագիրը գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց օգտագործելու մասին։

Սահակյանի խոսքով` դատավորի որոշումն իրենց համար անակնկալ չէր։

«Վստահ էի, որ նա չի բավարարի միջնորդագիրը, քանի որ մաշկիս վրա եմ զգացել դատավորի պրոֆեսիոնալ գիտելիքների պակասը։ Այստեղ պարզապես մեղադրանք չկա, նույնիսկ կարող եմ համեմատել սա (ցույց է տալիս մեղադրական եզրակացության փաթեթը) պարունակությունը Գյուլնազ տատի հեքիաթների հետ»,–ասաց Սահակյանը։

Քոչարյանի աջակիցներն ի պաշտպանություն նրա էլեկտրոնային քվեարկություն են սկսել

Փաստաբանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը «գեներալ–լեյտենանտ Արթուր Դավթյանի գրած հեքիաթն է»։ Միաժամանակ, Իսահակյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, թե ինչ արագությամբ էր Դավթյանը վերջին ամիսներին գեներալական կոչումներ ստանում։ Գլխավոր դատախազին այս տարվա հուլիսին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի կոչում, իսկ հետո` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ինչը զինվորական հիերարխիայում հավասար է գեներալ լեյտենանտի կոչմանը։

«Ինձ որևէ մեկը կարո՞ղ է ասել` ինչի համար է մարդը երեք ամսվա ընթացքում երկու գեներալական պաշտոն ստանում` բառացիորեն թռչելով կոչումների աստիճանով։ Կարծում եմ` նա ծառայություններ է մատուցում երկրի ղեկավարությանը, դիցուք` վարչապետին»,–ասաց իրավաբանը։

Սահակյանն ասաց` իրենք շահագրգռված են, որ դատական վիճաբանությունները հնարավորինս շուտ սկսվեն, որ պաշտպանության հասցեին հնչած մեղադրանքներն այն մասին, որ իրենք անընդհատ հետաձգում են այդ գործընթացը, չեն համապատասխանում իրականությանը։

Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ չեմ փախչելու. Ռոբերտ Քոչարյան

«Մենք ուզում ենք, որ դատական վիճաբանությունները հնարավորինս շուտ սկսվեն։ Վստահեցնում եմ` մեր խոսքում մենք մեղադրանքից քարը քարի վրա չենք թողնելու»,–վստահեցրեց Սահակյանը։

Միևնույն ժամանակ, սակայն, նա չի կարող ասել` երբ այն կսկսվի, քանի որ Քոչարյանից բացի նման գործով անցնում  են ևս երեք բարձրաստիճան պաշտոնյա, որոնց փաստաբանները կարող են իրենց միջնորդագրերն ունենալ։

252
թեգերը:
Մեղադրանք, Արթուր Դավթյան, փաստաբան, Դատարան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (342)
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. որդին մանրամասներ է հայտնում
Բադալյան. «ՌԴ պետական տարածքում ՌԴ նախագահը աջակցել է ՀՀ երկրորդ նախագահին»
ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները