00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը խոստանում է դաշնակցականների բերած արկղերը լցնել նրանց վերաբերյալ քրգործերով

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Министр образования, науки, культуры и спорта Араик Арутюнян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ նախարարը ՀՅԴ սփյուռքի կառույցներին խորհուրդ է տալիս փոխել կուսակցության հայաստանյան գրասենյակի  ղեկավարներին։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նա այսօր` նոյեմբերի 7–ին, կառավարության նիստից հետո ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես պատրաստ եմ հրաժարական տալ միայն այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»,– ասաց Հարությունյանը։

Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ի վերաբերյալ հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը դիմեց կուսակցության` սփյուռքի ղեկավար կառույցին` խորհուրդ տալով տեր կանգնել իրենց կուսակցությանը, որովհետև ըստ նախարարի` այն պահվածքը, որ դրսևորում է Հայաստանի Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին։

ՀՅԴ Երիտասարդական միությունը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Акция протеста против министра Араика Арутюняна (7 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Պատվով հեռացի՛ր». երիտասարդները շարունակում են պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Արայիկ Հարությունյանը խորհուրդ տվեց նաև փոխել հայաստանյան կառույցի ղեկավարներին։

«Ես, երբ որ լինում եմ գործուղումների, պարտադիր հանդիպում եմ դրսում գործող մեր կառույցների, այդ թվում` ՀՅԴ հետ, և տեսնում եմ, որ այնտեղ դաշնակցական մեր գործընկերները շատ ադեկվատ են, պատրաստակամ են աջակցելու մեր ծրագրերին, ինչն այստեղ չեմ տեսնում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, Արայիկ Հարությունյանը կարծում է, որ դա կապված է կրթության ոլորտում ՀՅԴ ղեկավարների` նախկինում ունեցած ձախողումների հետ։

«Ես պատրաստվում եմ այն արկղերը, որ երեկ բերել էին, լցնել այդ ոլորտի վերաբերյալ տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել իրենց»,– ասաց նա` ակնարկելով իր հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցների` երեկ նախարարության դիմաց թողած դատարկ արկղերի մասին։

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 6-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ բողոքի ակցիա անողներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողեցին մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները դատարկ արկղեր են բերել նախարարի համար

Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հերթական ակցիան տեղի ունեցավ նաև այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ, կառավարության նիստին զուգահեռ։ Հավաքի մասնակիցներն այնուհետև երթով շարժվեցին դեպի նախարարության շենք։

Լրահոս
0