Աշակերտներ. արխիվային լուսանկար

Նախարարությունը որոշել է ուշացած նվերներ մատուցել լավագույնը ճանաչված մանկավարժներին

43
(Թարմացված է 12:26 07.11.2019)
Հայաստանի 77 մանկավարժ ՀՀ կառավարությունից դյուրակիր համակարգիչներ կստանան։ Նախարարությունում որոշել են, որ միայն շնորհակալագրերը բավարար չեն ուսուցչին խրախուսելու համար։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է Ուսուցչի օրվա առթիվ ուշացած նվերներ մատուցել ուսուցիչներին ու դաստիարակներին։

Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին. «Ձեզանից է կախված` ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը»

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ուսուցչի օրվա առթիվ  հանրակրթական ուսումնական հաստատությունների դաստիարակներին, ուսուցիչներին ու տնօրեններին խրախուսելու համար ցանկանում ենք դյուրակիր համակարգիչներ նվիրել մրցույթների արդյունքում այս տարի լավագույնը ճանաչված 77 մանկավարժներին»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ այդ նպատակով անհրաժեշտ է պետական բյուջեից լրացուցիչ 21 մլն 898 հազար 800 դրամ գումար հատկացնել։

Աշխատավարձերը նորից են բարձրացրել. որքան է լինելու ուսուցչի նվազագույն աշխատավարձը

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 4-ին՝ Ուսուցչի օրվա նախօրեին, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 77 տնօրենների, ուսուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակների խրախուսել էր շնորհակալագրերով։

43
թեգերը:
դպրոց, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Արայիկ Հարությունյան, համակարգիչ, ՀՀ կառավարություն, Ուսուցիչ
Ըստ թեմայի
Ուսուցչի հեղինակությունը պետությունում պետք է լինի ամենաբարձրը. Սուրեն Ալոյան
Աղջիկները խելքահան են լինում անգլերենի ուսուցչի համար. տեսանյութ
Հարս են բերում գյուղ, որ երեխաները գոնե ուսուցիչ ունենան. մարզերում ուսուցչի սով է
«Փողը կարևոր, բայց ոչ առաջնային գործոն պետք է լինի ուսուցչի աշխատանքում». Կյուրեղյան