Թերթի կրպակ Երևանում. արխիվային լուսանկար

Սպիտակնե՞րը, թե՞ կարմիրները. Sputnik–ի հարցումը Եվրոպայում ու կարծիքները` Հայաստանում

52
(Թարմացված է 11:39 07.11.2019)
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ Հայաստանում միմյանց լրացնող շահերով համակարգեր են հարկավոր, քանի որ 90–ականների նեոլիբերալիզմի ռենեսանսը չի հաջողվել։

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Արևմտյան երկրների բնակիչների մեծ մասը կարծում է, որ հասարակությանը սոցիալական մոդել է անհրաժեշտ, որն այլընտրանք կլինի լիբերալիզմին։ Այս մասին են վկայում Արևմտյան Եվրոպայում ու ԱՄՆ–ում անցկացված «Sputnik.կարծիքներ» հարցման արդյունքները։

Нужна ли обществу модель, альтернативная либерализму
© Sputnik /
«Sputnik.կարծիքներ» հարցման արդյունքները

Արդյո՞ք լիբերալ տնտեսությանը զուգահեռ զարգացման այլ մոդելներ են պետք։ Ամերիկացիների 60%–ը դրական պատասխան են տվել, իսկ 40%–ն ասել է, որ այդ տնտեսական մոդելը հաջողված է ու միայն աննշան փոփոխությունների կարիք ունի։ Նույնիսկ պահպանողական Մեծ Բրիտանիայում կարծիքները բաժանվել են` 58% –/42%։ Գերմանացիների մոտ հարաբերակցությունը կազմել է 58%– / 42%, իսկ «ամենաձախն», ինչպես միշտ, իտալացիներն էին (80/20) և ֆրանսիացիները (73/27)։

Որպես կանոն, լիբերալիզմի այլընտրանքի կողմնակից են կրթության միջին կամ ցածր մակարդակ ունեցող մարդիկ, բացառությամբ Մեծ Բրիտանիայի (այստեղ հակառակ պատկերն է)։  Հարցումն անցկացրել է Ifop ֆրանսիական ընկերությունը, դրան մասնակցել են ավելի քան հինգ հազար մարդ։

Կառավարությունը նոր հավելավճարներ է սահմանում պետական որոշ ծառայողների համար

Որքանով է «աջերի» ու «ձախերի» թեման արդիական հայաստանյան տնտեսական մտքի համար։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հիշեցնում է` լիբերալիզմ էլ կա, լիբերալիզմ էլ։ ԱՄՆ–ում ու Մեծ Բրիտանիայում այն ավելի ծայրահեղ է, իսկ մայրցամաքային Եվրոպայում արդեն վաղուց ձգտում են ցենտրիստական մոդելներին (այսպես կոչված` օրդոլիբերալիզմին)։ Այդ պատճառով զուտ լիբերալիստական գաղափարները պետական կառավարման մեջ էլ հարգի չեն։

«Ավելի շատ ուշադրություն է դարձվում պետության գործառույթներին` կապված միջոցների վերաբաշխման, սոցիալական քաղաքականության հետ։ Այդ առումով տիպիկ է Գերմանիան` իր սոցիալ–շուկայական մոդելով», – ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին` այստեղ 90–ականներին անցած նեոլիբերալիզմի ռենեսանսը չի հաջողվել։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ միմյանց լրացնող շահերով համակարգեր են հարկավոր։

52
թեգերը:
լիբերալիզմ, Եվրոպա, Հայաստան, հարցաշար, Sputnik
Ըստ թեմայի
Թրամփի պարադիգման. ոչ մի անձնական բան, միայն բիզնես
Արևմուտքի ագրեսիվ գաղափարական փորձերը տանուլ տվեցին Պուտինի ռեկորդային 77 %-ի դիմաց
Հետխավիարային դիվանագիտություն.Ադրբեջանն ու Թուրքիան ԵԽԽՎ–ում խմբակցություն են ստեղծել
Լիբերալիզմի «ներարկումները» Մերձավոր Արևելքում մահացու են. հայ փորձագետը` Իրանի մասին