Հայաստանի ու Հունաստանի նախագահները

Հունաստանի նախագահը ՀՀ նախագահին խոստացել է նպաստել ԵՄ հետ վիզայի ազատականացման արագացմանը

113
(Թարմացված է 21:06 05.11.2019)
Հայաստանի ու Հունաստանի նախագահները խոսել են Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: Այս մասին երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` նշելով, որ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը խոստացել է այդ ուղղությամբ անել հնարավոր ամեն բան:

«Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ լավ բարեկամը` պարոն նախագահը, խոսք տվեց, որ իրենք հնարավորը կանեն, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ պաշտոնական այցով Հայաստան է  ժամանել ՀՀ նախագահի հրավերով։

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հունաստանի նախագահն արդեն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

113
թեգերը:
Վիզա, Եվրամիություն, Հայաստան, Արմեն Սարգսյան, Պրոկոպիոս Պավլոպուլոս (Հունաստանի նախագահ)
Ըստ թեմայի
Երկրներ, ուր ՀՀ քաղաքացիները կարող են այցելել առանց վիզայի
«Վիզաների ազատականացման հարցը լուծելու համար փորձագետների խումբ ենք ստեղծել». ԱԳ նախարար
Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են վիզայի ազատականացման խնդիրները
Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար