Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. որդին մանրամասներ է հայտնում

243
(Թարմացված է 13:16 05.11.2019)
ՀՀ երկրորդ նախագահի որդին վստահեցնում է, որ հայրն արդեն լավ է զգում, նա մասնակցելու է դատական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի— Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա որդին` Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի Քոչարյանի դեմ քրգործով հերթական դատական նիստը։

«Փոքրիկ ուռուցք կար, որը հեռացրին։ Բարեբախտաբար, չարորակ բջիջներ չհայտնաբերվեցին դրա մեջ։ Այժմ հայրս իրեն լավ է զգում, և կներկայանա դատական նիստին` տեղաշարժման որևէ խնդիր չունի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Քոչարյանին վիրահատել են հոկտեմբերի 9–ին «Իզմիրյան» բժշկական կենտրոնում։ Վիրահատությունից հետո նրան տեղափոխել էին «Կենտրոն» ՔԿՀ։

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանի մոտ քաղցկեղ հայտնաբերվե՞լ է. հստակ պատասխան Սողոմոնյանից

Լևոն Քոչարյանը կարծում է, որ հոր քրգործով ճնշում չի լինում դատարանների վրա փոքր դրվագներով, իսկ մեծ դրվագներով, օրինակ, կալանքի հետ կապված, ճնշումներ են լինում դատարաների վրա իշխանության կողմից` առաջին դեմքերից սկսած։

ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները

243
թեգերը:
Լևոն Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ղազարյան. «Դատավարական նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի»
Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ
Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը