00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն

© Sputnik / Виталий Арутюнов / Անցնել մեդիապահոցПоказ моделей мехового манто
Показ моделей мехового манто  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում արդեն մի քանի տարի է` շինշիլաներ են բուծում. սկզբից տասնյակ, իսկ հիմա արդեն հարյուրավոր գյուղացիներ 20-30 վանդակներում պահում են այդ կենդանիներին։ Հիմա Հայաստանում սովորել են շինշիլաների մորթիներ մշակել և դրանցից մուշտակներ կարել։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputik, Արամ Գարեգինյան. Հայաստանում արդեն կա արտադրամաս, որն ընդունում է շինշիլաների մորթիներ և մշակում դրանք։ Ընդ որում, դա անում է էկոլոգիապես մաքուր նյութերով։ Այդ գործընթացն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի պատրաստի մուշտակներն ալերգիա չառաջացնեն մարդու մոտ։ Այս ոլորտում հայ արտադրողները համապատասխանում են ԵԱՏՄ բոլոր չափանիշներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Շինշիլաբույծների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Հարություն Համբարյանը։

© Sputnik / Aram GareginyanՄորթիներ
Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն - Sputnik Արմենիա
Մորթիներ

Հայաստանում սկսել են ավելի շատ շինշիլա բուծել, հատկապես լեռնային շրջաններում։ Այստեղ կլիման մոտ է շինշիլաների հայրենի Անդերին` բարձր է, ցուրտ և չոր։ Ուստի, կենդանիները համեմատաբար արագ են սովորել թե՛ օդին, թե՛ ուտելիքին. հանգիստ ուտում են տեղի ցորենը, գարին, խոտը և ծառերի ընձյուղները։

Присоединившиеся к шествию Никола Пашиняна граждане (24 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Իրական ու հորինովի բարերարները, կամ երբ Հայաստանում կհաղթի հեղափոխությունը

Հայաստանում նույնիսկ հատուկ ավազ են գտել դրանց լողացնելու համար։ Շինշիլաները չունեն ճարպագեղձեր և քրտնագեղձեր, և ջրում դրանց մորթին միանգամից թրջվում է։ Ուստի բնական պայմաններում նրանք լողանում են մանր հրաբխային ավազի մեջ. սովորական ավազի մասնիկները չափազանց խոշոր են խիտ մորթին մաքրելու համար։ Անդերում նման ավազը, իհարկե, շատ է, բայց Հայաստանում էլ երկար չեն որոնել։ Նման ավազ են ստանում ցեոլիտից, որի պաշարները Հայաստանում քիչ չեն։

Տեղի ուժերով յուրացրել են նաև սելեկցիան, Աշտարակ քաղաքում բացել տոհմային տնտեսություն։

«Մենք արդեն համագործակցում ենք տեղի մուշտակ արտադրողների հետ։ Այժմ բանակցություններ ենք վարում օտարերկրյա գործընկերների հետ։ Նրանց պետք են մեծ ծավալներ և շատ բարձր որակ»,–նշեց նա։

Շինշիլաների մորթիների որակը գնահատելու համար Հայաստան են հրավիրել հայտնի ռուս փորձագետ Վիտալի Մազուրովին` մորթու համաշխարհային աճուրդների մշտական անդամին։ Նա չի եղել տեղի շինշիլաների ֆերմաներում, բայց մորթիները և մուշտակները տեսնելով` նշում է, որ Հայաստանը կարող է դուրս գալ համաշխարհային շուկա։

© Sputnik / Aram GareginyanՀայկական արտադրության շինշիլայի մուշտակներ
Շինշիլայի շուքը. ԵԱՏՄ–ն օգնել է, որ հայերը մուշտակ կարելով փող աշխատեն - Sputnik Արմենիա
Հայկական արտադրության շինշիլայի մուշտակներ

Փորձագետի խոսքով` շինշիլա պահելը թանկ հաճույք է։ Նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանում կա անհրաժեշտ ավազը, կենդանիների համար պետք են որակյալ կերեր, ջերմաստիճանի հսկողություն, ախտահանում, հատուկ վիտամիններ։

«Ուստի համացանցում տարածված կարգախոսները, օրինակ` «պահում ես նապաստակի նման, բայց  վաճառում սամույրի նման», այդքան էլ ճիշտ չեն», – նշում է մասնագետը։

Այնուամենայնիվ, Մազուրովի խոսքով, հետխորհրդային տարածքում սկսել են ավելի շատ բուծել շինշիլաներ։ Ռուսաստանում այդ կենդանիների արդյունաբերական արտադրությունը սկսվել է 2009-2010թթ.–ին և հիմա երկրի տարբեր անկյուններում` Տյումենում, Եկատերինբուրգում և Մերձմոսկվայում, գործում են մի քանի խոշոր ֆերմաներ։

Девушка на улице - Sputnik Արմենիա
Ինչ պետք է հագնեն հայուհիներն աշնանն ու ձմռանը. որ գույներն ու ոճը կհամարվեն նորաձև

«Իհարկե, դրանց մորթիները որակով նկատելիորեն տարբերվում են Դանիայում ներկայացվածից, որտեղ տեղի են ունենում շինշիլայի մորթու գլխավոր աճուրդները, բայց աշխատանք է տարվում, էնտուզիաստները դեռ չեն վերացել»,– ժպիտով հավելեց մասնագետը։

Եթե մորթիները չափազանց որակյալ չեն, ապա դրանք այդքան թանկ էլ չեն։ Նշանակում է` շինշիլայի մուշտակ կարող են գնել ոչ միայն աստղերը կամ նրանց կանայք, այլ նաև միջին եկամուտ ունեցող քաղաքացիները։

«Այն, ինչ անում են Ռուսաստանում, իսկ հիմա նաև Հայաստանում, գնով միջինից բարձր է, բայց առայժմ պրեմիում դասի չէ։ Մեր երկրներում կան ունևոր մարդիկ։ Եվ նրանք քիչ չեն։ Ուստի նրան կարող են իրենց դա թույլ տալ», – նշեց ռուս մասնագետը։

Город Цхинвал улица - Sputnik Արմենիա
Տոհմական հայ դերձակներին գերել է Օսեթիան

Մորթին` մորթի, բայց դրանցից մուշտակ կարելը հեշտ չի եղել. դժվար է եղել կեղծողների հետ մրցելը։ Այդ հարցում օգնել է Եվրասիական միությունը` ապրանքների մակնշման վերաբերյալ օրենքով։ Այն մորթուց արտադրանքի վրա փորձարկել են երկար, բայց հիմնավոր։ Եռամյա աշխատանքի արդյունքում արդյունքը գերազանցել է բոլոր սպասումները. ԵԱՏՄ շուկաներում կեղծ մուշտակների քանակը 8-12 անգամ նվազել է։

«Մակնշման համար որոշակի ծախսեր են պահանջվում, բայց շուկան հիմա ավելի մաքուր է, և մեր արտադրողները հաստատում են դա», – ընդգծեց Մազուրովը։

Այժմ ԵԱՏՄ օրենսդրական աջակցությամբ հայ մուշտակագործները մտադիր են յուրացնել եվրասիական շուկաները։

Լրահոս
0