Կոյուղատարի համար փորված փոս. արխիվային լուսանկար

Կոռուպցիոն նոր բացահայտում. պետությանը պատճառվել է 136 մլն դրամի վնաս

196
«Սևան-Հրազդանյան-Ջրառ» ընկերության խողովակաշարի վաճառքի գործում պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Պետական գույքի կառավարման վարչության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ նախկին պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136․000․000 դրամի վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

«Ըստ նախնական տվյալների` նրանք 2012-2013թթ. կազմակերպել են «Սևան-Հրազդանյան-Ջրառ» ՓԲԸ պատկանած 6000մ երկարությամբ, 1420 մմ տրամագծով «Արևշատի» առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի օտարման գործընթացը։ Դրա շրջանակներում կազմել ու ներկայացրել են քաշի, երկարության և մաշվածության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանք»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Մոտ 7 մլն դրամ` կոռուպցիայի դեմ պայքարելու համար

Արդյունքում փաստացի շուրջ 2․086 տոննա խողովակաշարը ձևակերպվել է որպես 1․680 տոննա և օտարվել ՍՊ և ՓԲ ընկերություններին, պետությանը պատճառվել առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136․000․000 դրամի վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը

Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննության։

196
թեգերը:
չարաշահում, կոռուպցիա, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն
Ըստ թեմայի
«Կոռուպցիոն սողանցքները փակված են». նախարարը կփրկի և՛ Սևանը, և՛ բյուջեի փողերը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հոկտեմբերին կձևավորվի. ինչ խնդիր կլուծի այն
ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր դեպք է բացահայտել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրինագիծն այս տեսքով խիստ մտահոգիչ է. իրավաբան