Դպրոց

Այն, որ ներկրման ոլորտում մենաշնորհ ունենք, պարզ էր, բայց դպրոցո՞ւմ. վարչապետը զարմացավ

138
(Թարմացված է 12:02 31.10.2019)
Երևան քաղաքի դպրոցներն ավելի «պրիստիժնի» են, քան մյուսները։ Վարչապետն ու ԿԳՄՍ նախարարը հետաքրքիր իրողություններ են բացահայտել կրթության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում մենաշնորհը ոչ միայն տնտեսության մեջ է, այլև դպրոցներում։ Այսօր կառավարության նիստում նման եզրակացության հանգեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նախագիծը քննարկելու ժամանակ։ Նախարարը նշեց, որ դպրոցների միջև մրցակցություն կա, քանի որ շատ աշակերտ ունեցող դպրոցներում ուսուցիչների դրույքաչափն ավելի բարձր է։

«Այսինքն` Երևան քաղաքի դպրոցներն ավելի «պրիստիժնի» են, քան մյուսները,– եզրակացրեց Փաշինյանը,– դպրոցն էլ հո բնակարան չէ, որ Կենտրոնում ավելի թանկ լինի, քան որևէ այլ տեղ»։

Վարչապետի համոզմամբ, եթե նման անհամաչափություն լինի, լավագույն կադրերը կգնան կենտրոնի դպրոցներ, որտեղ աշակերտները շատ են, աշխատավարձը` բարձր։ «Ես չեմ ասում, որ մենք կարող ենք բոլոր տեղերում նույն մակարդակն ապահովել, բայց սա խնդիր է, մենք պետք է այնպես անենք, որ մեր հեռավոր դպրոցներում էլ կարողանան որակյալ կրթություն տալ երեխաներին»,– ասաց Փաշինյանը։

Ովքե՞ր են սովորում Երևանի հատուկ դպրոցներում. 60 տոկոսը հատուկ պայմանների կարիք չունեն

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Երևանի պարագայում հարցը որոշակի լուծվեց դպրոցներում ընդունելության էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ։ «Արդյունքում նվազ բեռնված դպրոցների թիվը կրճատվել է 80 տոկոսով, թերբեռնվածների թիվը` 50 տոկոսով»,– ասաց նա։

Փաշինյանը հիշեց, որ համակարգի ներդրումը միանշանակ չէր ընդունվել ու եզրակացրեց. «Փաստորեն, մենք այդտեղ էլ մենաշնորհ ունենք։ Որ ներկրման ոլորտում մենաշնորհ ունենք, դա պարզ էր, բայց որ դպրոցական ոլորտում էլ ունենք, դա արդեն պրոբլեմ է»։

Ինչպես լինել հարուստ և երջանիկ. հայ դպրոցականներին ցույց կտան VR/AR հնարավորությունները

Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ նույնիսկ թերբեռնվածության փաստը դպրոցներին հնարավորություն է տալիս լրացուցիչ գումարներ ներգրավելու և ուսուցիչների աշխատավարձերի վրա աշակերտների թվի բացասական ազդեցությունը մեղմելու։

138
թեգերը:
մենաշնորհ, Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն, Աշակերտ, դպրոց
Ըստ թեմայի
«Ամերիկյան բանտը դժոխք է». բացառիկ հարցազրույց Մարիա Բուտինայի հետ
«Հոտնկայս ծափահարում էին». Մադրիդի հայկական ռեստորանի տիրուհին խոհարարական դասեր է տալիս
Փրկում են կյանքեր` առանց զենքի և վախի. «Ավրորայի» հերոսների անհավանական պատմությունները