Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան

Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը

514
Քննչական կոմիտեի նախագահը լրագրողներին որոշ տեղեկություններ է հայտնել ավելի քան 1 տարի քննվող քրեական գործից։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի է, թե որ երկրից են տարածվել ՀՔԾ պետի և ԱԱԾ արդեն նախկին տնօրենի հեռախոսային զրույցի գաղտնալսման ձայնագրությունները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է»,– հայտնեց ՔԿ պետը։ Թե կոնկրետ որ երկրից, Հայկ Գրիգորյանը չցանկացավ հայտնել` վկայակոչելով նախաքննության շահերը։

Հիշեցնենք` 2018թ–ի սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Փաշինյանի աշխատակազմը «կասկածելի» փողեր չի տրամադրի ՀԿ–ներին. Աղաջանյան

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու փաստերով։ Քրեական գործի նախաքննությունն արդեն շուրջ 1 տարի շարունակվում է։

Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա

514
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, գաղտնալսում, Արթուր Վանեցյան, Սասուն Խաչատրյան
Ըստ թեմայի
Ով ում է գաղտնալսում Հայաստանում. սիրուհիներին, թե՞ վարչապետին
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսումը հնարավոր է հարևան երկրներից տարածված լինի. ՔԿ նախագահ
Արթուր Վանեցյանն ասել է` ինչից է ինքն ամաչում
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

31
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

31
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Երևան

Առաջիկա օրերին տեղումների չսպասեք. եղանակի տեսություն

19
(Թարմացված է 09:16 31.10.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն չի սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը` հավելելով, որ քամին հարավարևմտյան է՝ 3-8 մ/վ:

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերային ժամերին կգրանցվի 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկը կլինի + 23...+25 աստիճան։

Ճակատ մեկնելու ցանկություն հայտնածները Երևանում սովորում են ողջ մնալու արվեստը. տեսանյութ

 

19
թեգերը:
Երևան, Արցախ, Հայաստան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան

0
(Թարմացված է 09:18 31.10.2020)
Հունական Սամոս կղզում երկրաշարժի հետևանքով 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երեկ Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալությանը։

Ավելի վաղ հայտնի էր 20 զոհի և 786 վիրավորների մասին։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

0
թեգերը:
Զոհ, Երկրաշարժ, Թուրքիա
Ըստ թեմայի
Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում
Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել