Ռոբերտ Քոչարյան

Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը

54
(Թարմացված է 16:36 05.11.2019)
Վճռաբեկ դատարանը կքննի ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը։

«Վճռաբեկը վարույթ է ընդունել «ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019–ի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հունիսի 25–ին բավարարել էր մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացնելով։

ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին հարցաքննելու իրավունք ունի. Սասուն Խաչատրյան

Իսկ մինչ այդ` մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու ու գործը ՍԴ ուղարկելու մասին։

54
թեգերը:
Հովհաննես Խուդոյան, փաստաբան, Դատարան, Դատավոր, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (346)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները
Ադրբեջանցիները տարբեր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի գյուղերի վրա
Արսեն Բաբայանը համաներման ցանկություն չի հայտնել. Սասուն Խաչատրյան