Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Շոյգուին

Պաշտպանության ոլորտում համագործակցությունն ակտիվ է. Փաշինյանն ընդունել է Շոյգուին

78
(Թարմացված է 18:19 29.10.2019)
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, խոսել Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с министром обороны России Сергеем Шойгу (29 октября 2019). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Շոյգուին

Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության միջև հաճախակի հանդիպումները, տարբեր ոլորտներում շարունակաբար խորացող փոխգործակցությունը վկայում են հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման մասին:

Ընդգծելով, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական գործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը՝ ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից և նշել, որ ՌԴ պաշտպանության նախարարի այցը կնպաստի դրա հետագա ընդլայնմանը:

ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն ակտիվ և արդյունավետ զարգանում է: Սերգեյ Շոյգուն գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությունից և դրա հետագա զարգացման համատեքստում կարևորել այսօր ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագրի ստորագրումը:

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с министром обороны России Сергеем Шойгу (29 октября 2019). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերգեյ Շոյգուին

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Շոյգուն մտքեր են փոխանակել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման, ռազմատեխնիկական ոլորտում փոխգործակցության հետագա խորացման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ իրականացվող մարդասիրական հայկական առաքելության շուրջ:

ՀՀ վարչապետը և ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են նաև 1945թ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ համատեղ անելիքներին:

78
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Նիկոլ Փաշինյան, Սերգեյ Շոյգու, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը
ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմակայանի հզորությունը գրեթե կկրկնապատկվի
Ռուսաստանում այլ երկրներում գրանցված ավտոմեքենաների տվյալների բազա կստեղծեն
ՀԱՊԿ ուժեր. արխիվային լուսանկար

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

71
(Թարմացված է 14:08 31.10.2020)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության հարցը քննարկվում է պատերազմի սկզբից։ Երևանն ավելի վաղ ասել էր, որ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երևանն անվտանգության գծով խորհրդատվությունների է դիմել ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրերի շրջանակում. խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմանի պայմանագրին», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանի դիմումն առնչություն ունի ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խոսքը երկկողմանի ձևաչափի մասին է։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նույնպես ավելի վաղ մեկնաբանել էր ՀԱՊԿ-ին Երևանի դիմելու հարցը։

«ՀԱՊԿ-ին դիմելու համար Հայաստանը պետք է ագրեսիայի ենթարկվի։ Այժմ վաղ է գնահատել Ադրբեջանի գործողությունները որպես այդպիսին։ Եթե ագրեսիա լինի, սկզբում կդիմենք ՄԱԿ-ին՝ ագրեսիայի փաստն ու ինքնապաշտպանությունն արձանագրելու համար։ Կդիմենք նաև ՀԱՊԿ։ Ամեն ինչ կարգավորված է՝ ՀԱՊԿ-ը կհայտնի ՄԱԿ-ին արդեն հավաքական ինքնապաշտպանության մասին», - ասել էր Քոչարյանը։

Հիշեցնենք` հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, այսօր` հոկտեմբերի 31–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ի պատասխան հայտնել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնել էր, որ անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները` այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։

71
թեգերը:
Վարդան Տողանյան, Ռուսաստան, Պատերազմ, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Հայաստանը ՀԱՊԿ–ին չի դիմում. պարզաբանում է ՀՀ ԱԳ փոխնախարարը
«Դաշնակիցներին տեղեկացնում ենք». Զոհրաբ Մնացականյանը` ՀԱՊԿ-ին ներգրավելու մասին
Քանի դեռ հակամարտությունը Ղարաբաղում է, ՀԱՊԿ-ի օգնության մասին խոսելը կոռեկտ չէ. ՌԴ ԱԳՆ
Զորահավաք. արխիվային լուսանկար

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի առկայության հավանականությունը վերստուգվելու է

50
(Թարմացված է 13:53 31.10.2020)
Առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը տեղեկացնում է, որ զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դրական պատասխանի դեպքում մեծ հավանականությամբ վերստուգվելու է։

«Վերստուգվելու է թե՛ անձի նմուշին համապատասխանությունը և թե՛ նմուշի ՊՇՌ թեստավորման պատասխանի իսկությունը»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սմբատյանը։

Նա հորդորել է կորոնավիրուսային հիվանդության նմուշառում և լաբորատոր թեստավորում իրականացնող կազմակերպություններին, համապատասխան ստորաբաժանումներին զերծ մնալ իրավախախտ գործունեությունից:

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ զորահավաքի ենթակա քաղաքացու հայրը դիմել է բժշկական կենտրոններից մեկն և հորդորել լաբորատորիայի աշխատակիցներին կեղծ եզրակացություն կազմել, որ իր որդին վարակվել է կորոնավիրուսով:

Դրա համար կազմվել են լաբորատոր թեստերի եզրակացություններ՝ ուրիշի անալիզների հիման վրա։ Հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորահավաքի ենթակա քաղաքացին և բժշկական կենտրոնի աշխատակիցները:

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

50
թեգերը:
Պատերազմ, թեստ, կորոնավիրուս, զորահավաք
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Հանրապետության հրապարակում զորահավաք է, ազատամարտիկները հավաքվում են. տեսանյութ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել Հայաստանում հաստատված զորահավաքային պլանը
Շուշան Ստեփանյան

«Ադրբեջանը ջրից չոր դուրս գալու անհաջող ճիգեր է անում». ՀՀ Պն խոսնակի հրապարակումը

0
(Թարմացված է 14:32 31.10.2020)
Շուշան ստեփանյանը դրել է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ջիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար: Այս ասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո

0