ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան

Ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը

151
(Թարմացված է 16:36 31.10.2019)
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է  երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (29 октября 2019). Еревaн
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այսօր` հոկտեմբերի 29–ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը:

Պաշտոնական արարողությունից հետո կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (29 октября 2019). Еревaн
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող համատեղ միջոցառումների արդյունավետությունը: Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ ՌԴ ՊՆ պատվիրակության այս այցը նոր լիցք կհաղորդի պաշտպանության բնագավառում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և կնպաստի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Встреча министров обороны Армении и России Давида Тонояна и Сергея Шойгу (29 октября 2019). Еревaн
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան

ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ:

ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմակայանի հզորությունը գրեթե կկրկնապատկվի

Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։

Церемония встречи министра обороны России Сергея Шойгу (29 октября 2019). Еревaн
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությանը: 

Министр обороны России Сергей Шойгу посадил именное дерево во дворе минобороны Армении (29 октября 2019). Еревaн
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան
151
թեգերը:
համաձայնագիր, Սերգեյ Շոյգու, Դավիթ Տոնոյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հսկայական աշխատանք է». Շոյգուն կարևորում է Հայաստանի օգնությունը Սիրիայի բնակչությանը
Շոյգուն Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններ կանցկացնի Երևանում
Շոյգուի գլխավորած պատվիրակությունն արդեն Հայաստանում է
Արծրուն Հովհաննիսյան

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր, բայց հաջողություն չի ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

991
(Թարմացված է 22:28 27.10.2020)
Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման` այդ թվում կիրառելով հրետանի և ԱԹՍ-ներ, բայց հաջողություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հայկական գյուղերի ուղղությամբ թշնամին նույնպես փորձում է առաջանալ և հետ է շպրտվում։ «Դաշտավայրերում որոշակի հաջողությունից հետո ադրբեջանական կողմը փորձում է հարձակում զարգացնել նաև լեռնային-անտառային տեղանքներում, որտեղ հաջողություն չի ունենում։ Ընթանում է մարտավարական առումով բարդ պայքար»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա ներկայացրեց, որ այսօր առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից շարունակել են հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ մարտերը համեմատաբար թեթև են եղել։ Մի քանի խաղաղ բնակավայրեր ենթարկվել են հրետակոծության։ Հադրութի հյուսիսային գյուղերում և Ավետարանոցում՝ բնակավայրերին մոտ և անտառներում, շարունակվել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի դեմ գործողությունները։

Карта военных действий Карабаха
© Photo : Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Արծրուն Հովհաննիսյանի ներկայացրած քարտեզը

«Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ ադրբեջանական դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ունենալ՝ արժանանալով հայկական ուժերի հակազդեցությունը։ Այստեղ հիմնականում ընթանում է փոքր խմբերի դեմ պայքար, հրետանի հիմնականում չի կիրառվում»,–ասաց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15-ի սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

991
թեգերը:
Բերձոր, թշնամի, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Արծրուն Հովհաննիսյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ
Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց
ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը խուսափում է, բայց վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ՀՀ ԱԳՆ

182
(Թարմացված է 21:57 27.10.2020)
Արդեն մեկ ամիս է`Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում նրանք հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ են ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Այսօրվա տեղի ունեցածը հաշվի առնելով` նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Ընդգծվում է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից:

Իսկ այսօր Ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել, թե իբր Հայաստանի կողմից հրթիռակոծվել է Բարդայի շրջանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել:

«Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի դեմ, և դրա ողջ ընթացքում ադրբեջանական կողմի զինանոցի անբաժանելի գործիքակազմ է հանդիսանում հայկական կողմերին հրադադարի խախտման կեղծ մեղադրանքներ ներկայացնելը՝ փորձելով խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունից»,–ասված է հայտարարության մեջ:

Այդպես եղավ նաև այսօր. ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման ենթարկեց Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը, որտեղ ապաստան էին գտել Արցախի այլ հատվածներից տեղահանված խաղաղ բնակիչներ: Հարձակման արդյունքում կան ավերածություններ և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:

Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը կեղծ լուր տարածեց Բարդա շրջանի ուղղությամբ հրթիռակոծման վերաբերյալ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

182
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են Արցախի իրավիճակը
Ասկերանի շրջանի գյուղերի հրետակոծության հետևանքները. լուսանկարներ
Հեռախոսային տեռոր. ինչպես օգնել հայ զինվորների ընտանիքներին, որոնց զանգել են Ադրբեջանից
Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Նա ցանցառի մեկն է». ֆրանսիական Charlie Hebdo–ն պատկերել է Էրդողանի ծաղրանկարը. լուսանկար

85
(Թարմացված է 00:10 28.10.2020)
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջության խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։

Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։

Փարիզի ահաբեկչություններից հետո Charlie Hebdo-ն հայտարարություն է տարածել

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։

85
թեգերը:
ծաղրանկար, ամսագիր, Ֆրանսիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ըստ թեմայի
Խաղաղությունը պարտադրում են, կամ ինչպես կարող է Մոսկվան ճնշել Բաքվին և Անկարային
Պուտինը Էրդողանին իր մտահոգությունն է հայտնել Արցախում կռվող ահաբեկիչների վերաբերյալ