00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանվել Գրիգորյանը կարող է մասնակցել նիստերին. փորձաքննության եզրակացությունը հայտնի է

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանձնաժողովի 6 անդամները ստորագրել էին եզրակացության տակ, բացի Մանվել Գրիգորյանին ժամանակին բուժող ֆրանսիաբնակ բժշկից` Նորբերտ Ավետյանից։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները և դրանց բարդությունների աստիճանները ներառված չեն ՀՀ կառավարության 2006–ի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում։ Այս մասին այսօր Գրիգորյանի դեմ քրգործով նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` ներկայացնելով Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնախմբի եզրակացության արդյունքները։

Беседа с журналистами министра здравоохранения Арсен Торосян после заседания правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում. Թորոսյան

«Հանձնաժողովի եզրակացության համաձայն` Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների բացասական դինամիկա կա։ Գրիգորյանի հիվանդությունները, մասնավորապես, շաքարային դիաբետի դեկոմպենսացիան հաշվի առնելով (ապահավասարակշռումը)`  կարող են նրա կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր պարունակել։ Սակայն համապատասխան բուժման և սննդի միջոցով, ամենայն հավանականությամբ, կարող է վիճակը դեկոմպենսացիայից կոմպենսացիայի անցնել և նվազագույնի հասցնել նրա կյանքին սպառնացող վտանգը»,–ասաց դատավորը։

Նա նշեց, որ ըստ հանձնաժողովի` Գրիգորյանը կարող է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցներում, իսկ ՔԿՀ հիվանդանոցներում կարող է բուժվել միայն համապատասխան պայմանների ապահովման դեպքում։

Եթե Գրիգորյանի հետ ինչ–որ բան պատահի, պատասխանատուն նախարար Թորոսյանն է լինելու. պաշտպան

Հանձնաժողովը նաև հայտնել է, որ Գրիգորյանի ներկայիս վիճակը չի խանգարում, որ նա մասնակցի դատական նիստերին։ Ի դեպ, հանձնաժողովի 6 անդամները ստորագրել էին եզրակացության տակ, բացի Գրիգորյանին ժամանակին բուժող ֆրանսիաբնակ բժշկից` Նորբերտ Ավետյանից։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի վիճակն ավելի է վատացել. արդեն դժվարությամբ է խոսում. Բաղդասարյան

Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին միջնորդություն ներկայացրին դատարան` իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու։ Մասնավորապես, պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ ըստ Նորբերտ Ավետյանի իրեն ներկայացրած փաստաթղթի` Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։

Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը` միջնորդությունը քննարկելու և դրա հետ կապված մեղադրյալ կողմին լսելու համար։ Հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5–ին, ժամը 12–ին։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

Լրահոս
0