Вачаган Казарян

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը վերականգնել է պետությանը պատճառած վնասը

185
(Թարմացված է 23:30 25.10.2019)
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու փաստով։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը վերականգնել են պետությանը պատճառած 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ վնասը։

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք`ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտ ստացել:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Նախաքննական մարմնի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

185
թեգերը:
փող, Վաչագան Ղազարյան, բյուջե, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Մեղադրյալի աթոռին հայտնվել է նաև Վաչոյի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը. «Ժողովուրդ»
Փաշինյանն աշխատանքից ազատել է «Սերժի Վաչոյին»
Ձմեռ

Մարզերում զգալի կցրտի. եղանակի տեսություն

2
(Թարմացված է 16:06 04.12.2020)
Օդերեևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին որոշ մարզերում տեղումներ կգրանցվեն, իսկ մայրաքաղաքում` ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 5-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Մյասնիկյան պողոտայի մի հատվածում երթևեկությունը միակողմանի կդադարեցվի

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևելյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի  5-7-ը՝ ցերեկը, աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Դավթաշեն կամ Զովունի հասնելն ավելի արագ կլինի

Երևան քաղաքում դեկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 5–ի գիշերը կլինի 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +5...+7 աստիճան։

2
թեգերը:
ձմեռ, Արցախ, Երևան, ձյուն, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ռոբերտ Քոչարյան

Հիմա Ռուսաստանի հետ ավելի խորը ինտեգրում է պետք. Ռոբերտ Քոչարյան

223
(Թարմացված է 00:24 05.12.2020)
Երկրորդ նախագահը վստահ է, որ ներկա իշխանությունները չեն կարող Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Այս պատերազմում զինտեխնիկայի ահռելի մեծ կորուստներ ենք կրել։ Այդ ամենը սեփական ուժերով վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք։ «5-րդ ալիքի» հետ հարցազրույցում ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք այսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիները` աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված, գյուղի սահմանն են պահում՝ պետական սահմանը։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիներն այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը»,- վրդովված աաց նախագահն ու շեշտեց, որ այս ամենը բնականոն ընթացքի բերելու և բանակի մարտունակությունը վերականգնելու համար մեզ Ռուսաստանն է պետք։

Վստահ է, որ պետք է ավելի խոր ինտերգման բանաձևեր գտնել՝ նաև հաշվի առնելով Թուրքիայի գործոնը, որը փորձելու է հնարավորինս թուլացնել Հայաստանին։ Ուստի և՛ անվտանգության, և՛ տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի պետք է զարգանան։

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

«Բանակցելու հարց է...Եվ այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Սա այն հանգամանքներից ևս մեկն է, որը ենթադրում է շատ արագ իշխանափոխություն, որ մենք կարողանանք սկսել այդ գործընթացը։ Մենք այսօր պաշտպանված չենք, և երկրորդ հարվածը ստանալու վտանգը, այո, կա»,- նշեց Քոչարյանը։

Վարչապետի հրահանգով անցկացված «օպերացիան» դարձավ պատերազմի ամենամեծ ձախողումը. Քոչարյան

Նա վստահ է՝ այս իշխանությունների հետ դա անհնար է։ Հիշեցրեց այն, որ ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քարամյանի առջև խնդիր էր դրվել «ազատվել ռուսական գործակալներից»։ Ասում է՝ խոսքը Ռուսաստանում կրթություն ստացած մարդկանց մասին է։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էին մեր երկրների հատուկ ծառայությունները համագործակցել։

223
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը չի համաձայնել հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. ասել է՝ «իրեն կուտեն»
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը
«Փոքրիկ ծակոց»․ Կիսելյովը` Sputnik Լատվիայի և Baltnews-ի աշխատակիցների ձերբակալման մասին