Ռոզալյա Աբգարյան

97–ամյա Ռոզալյա Աբգարյանը հաղթել է «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում

566
(Թարմացված է 21:42 24.10.2019)
«Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթում երկրորդ տեղ է զբաղեցրել Վիկտորյա Պիսարենկոն, երրորդ տեղը` Հասմիկ Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, 97–ամյա Ռոզալյա Աբգարյանն առաջին տեղն է զբաղեցրել «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսահոլովակների մրցույթում, որը հայտարարել էր «Մոսկվայի տուն» մշակութային և գործարարական կենտրոնը` Ռուսաստանի մայրաքաղաքի 872–ամյակի առիթով։

Победитель конкурса видеороликов Москва, я люблю тебя!, ветеран ВОВ Розалия Абгарян
© Sputnik / Andranik Ghazaryan
Ռոզալյա Աբգարյան

Պատվոգրեր և մրցանակներ հանձնելու արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 24–ին Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալությունում։

«Իմ սերունդը մի տան մեջ է մեծացել տարբեր ազգությունների, տարբեր հանրապետություններից եկած մարդկանց հետ, և այդ տունը կոչվում էր Խորհրդային միություն։ Ես իսկապես սիրում եմ Մոսկվան, որը համարում եմ մեծ հայրենիքի կենտրոնը, որի համար պայքարել ենք պատերազմի ժամանակ», – ասաց Աբգարյանը։

Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել էր Վիկտորյա Պիսարենկոն, երրորդ տեղը` Հասմիկ Գրիգորյանը։

Երևանում «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորեց մրցույթի բոլոր մասնակիցներին և նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների բազմադարյա եղբայրությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ։

Նորաձևությունը տեղափոխվել է Մոսկվայի մետրո. տեսանյութ

Նշենք, որ «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» տեսամրցույթը հայտարարվել էր օգոստոսի սկզբին։ Լավագույն տեսահոլովակները հրապարակվել են «Մոսկվայի տան» ֆեյսբուքյան էջում։ Մրցույթի մասնակիցներն ուղարկել են մինչև 1 րոպե տևողությամբ հոլովակներ։

566
թեգերը:
հաղթանակ, մրցույթ, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստան, Հայաստան, «Մոսկվա, ես սիրում եմ քեզ» մրցույթ, Ռոզալյա Աբգարյան
Ըստ թեմայի
Մեծ հայրենականի վետերան. «Հայերը պատերազմի ընթացքը փոխած մեծ մարշալներ են տվել»
5 րոպե ռազմաճակատից կամ ինչպես Ռոզալիա Աբգարյանը հանդիպեց ապագա ամուսնուն
Կաղապարից դուրս. երբ Ռոզալյան լսեց «Հիտլեր կապուտ» ու մի երկու «քաղցր» խոսք
Եվ հիշում է հաղթանակած աշխարհը Ռոզալյա Աբգարյանին
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

12
(Թարմացված է 19:04 03.03.2021)
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

12
թեգերը:
Լևոն Արոնյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
Վազգեն Մանուկյան

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

61
(Թարմացված է 18:57 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

61
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան