ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Խոշոր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հրաժարվեց զրուցել լրագրողների հետ։
Ալեքսանյանը Հայաստանի խոշորագույն առևտրային հոլդինգի սեփականատերն է։ Մինչև «թավշյա հեղափոխությունը» նա հանրապետություն շաքարավազի ներկրման մոնոպոլիստն էր։ 2018թ.–ի ապրիլ-մայիսի իշխանափոխությունից հետո Ալեքսանյանն արդեն մեկուկես տարի չի հայտնվում միջոցառումներին։ Բայց այսօր օլիգարխը ներկա էր վերանորոգված «Հաղթանակ» բարձրավոլտ ենթակայանի բացմանը, որը Երևանի էլեկտրամատակարարման կարևոր հանգույցներից է։ Այդ 220–կիլովոլտանոց ենթակայանը վերանորոգվել է Համաշխարհային բանկի վարկի շրջանակում։
Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»
Բացմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և էներգետիկայի ոլորտի պաշտոնյաներ, ինչպես նաև մի քանի խոշոր գործարարներ, այդ թվում` Սամվել Կարապետյանը («Տաշիր գրուպ» հոլդինգի սեփականատեր, «Հայաստանի էլցանցերի» կառավարիչ)։
Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Ալեքսանյանի ձեռնարկությունները սկսել են զգալիորեն ավելի շատ հարկեր վճարել։ Այդ մասին Sputnik Արմենիան փորձեց ստանալ նրա մեկնաբանությունը։ Բայց Ալեքսանյանը հրաժարվեց խոսել նույնիսկ նման հաճելի թեմայից։
«Հերիք է, հերիք է, վե՛րջ։ Ես արդեն թոշակի եմ անցել, յան տվեք», – պատասխանեց նա և կողքի անցավ։
Մյուս լրագրողների հետ նա ավելի սակավախոս էր. շրջվելով նրանց մեջքով` նա արագ քայլեց դեպի իր մեքենան։
Մինչև իշխանափոխությունը Ալեքսանյանը բիզնեսը համատեղում էր Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորական մանդատի հետ։ Նա վայր է դրել պատգամավորական լիազորությունները 2018թ.–ի դեկտեմբերի արտահերթ ընտրություններից հետո։
2018թ.–ի առաջին կիսամյակում նրա խոշորագույն ձեռնարկությունները բյուջե են վճարել մոտ 10 միլիարդ դրամ, իսկ 2019թ.–ի առաջին կիսամյակում` արդեն ավելի քան 13 միլիարդ։
Ալեքսանյանը Հայաստանի խոշորագույն առևտրային հոլդինգի սեփականատերն է, որը ներառում է «Երևան սիթի» սուպերմարկետները, ինչպես նաև պարենամթերքի և ալկոհոլի ներկրումը։ Նրան ենք պատկանում նաև «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը և «Ալեքս տեքստիլ» ֆաբրիկան։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։
Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։
«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։
Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց


