Ալեքսեյ Սանդիկով

Խոչընդոտներ ԵԱՏՄ–ի ներսում. պատգամավորները կարող են օգնել հաղթահարել տարաձայնությունները

33
(Թարմացված է 16:10 24.10.2019)
ՀՀ ԱԺ պատգամավորն առաջարկում է ԵԱՏՄ–ի ներսում ստեղծել միջխորհրդարանական խումբ, որը կօգնի օրենսդրական մակարդակով հաղթահարել հնարավոր խոչընդոտներն ու բարդությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ ու սահմանափակումներ, որոնք խանգարում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդմանը։ Այդ խոչընդոտները վերացնելու համար կազմակերպության անդամ երկրների խորհրդարանականների համատեղ ջանքերն են հարկավոր։  Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակապի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում ռուս համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։

Նա նշեց, որ ռեեստրի տվյալների համաձայն` այս տարվա հոկտեմբերին ԵԱՏՄ–ում 71 խոչընդոտ է եղել, 19 արգելք, 14 բացառություն ու 38 սահմանափակում, որոնք վերաբերում են տնտեսության լրիվ այլ ոլորտներին։

Պատգամավորը կարծում է, որ ԵԱՏՄ–ի ներսում միջխորհրդարանական ձևաչափի ստեղծման անհրաժեշտություն է հասունացել։

«Կարելի է ոչ պաշտոնական հարթակներ ձևավորել գոնե պրոֆիլային կոմիտեների մակարդակով։ Այդ հարթակը թույլ կտա պատգամավորներին ավելի հաճախ հանդիպել ու ավելի մանրամասն քննարկել ազգային օրենսդրությունների սինխրոնիզացման հարցերը։ Կօգնի նաև առկա խոչընդոտների հաղթահարմանը», – ասաց Սանդիկովը։

Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանդին Զատուլինը կողմ է այդ գաղափարին։

Այս հարցում ունենք համազգային կոնսենսուս. Փաշինյանը` Բաքվին զենք մատակարարելու մասին

«Իրականում մեզ մոտ` ԱՊՀ–ում, միջխորհրդարանական համաժողով կա, նման կառույց կա նաև ՀԱՊԿ–ում, սակայն ԵԱՏՄ–ն որոշ պետությունների դիրքորոշման պատճառով (ոչ Ռուսաստանի) այդքան էլ չի ողջունում այդ գաղափարը», – բողոքեց Զատուլինը։

Նա նշեց, որ նախկինում արդեն առաջարկվել է խորհրդակցություն անցկացնել պրոֆիլային կոմիտեներում, որոնք զբաղվում են ԵԱՏՄ–ի ներսում հարաբերությունների հարցով։ Դա հնարավորություն կտար, որ եվրասիական հարցերով զբաղվող պատգամավորները կարողանային մտքեր փոխանակել։

Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին

33
թեգերը:
Պատգամավոր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (124)
Ըստ թեմայի
Սելֆի միկրոավտոբուսում. ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդների արձագանքը
Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան
Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո