Նավ

Հայկական նավերը կլողան ԵԱՏՄ ջրերում. Հայաստանը վավերացնում է նավագնացության համաձայնագիրը

109
(Թարմացված է 11:15 24.10.2019)
Ծով չունեցող Հայաստանը կարող է նավարկել ԵԱՏՄ անդամ երկրների ջրային ճանապարհներով։ Կառավարությունը համաձայն է օգտվել ծովային փոխադրումներ ունենալու հնարավորությունից։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի դրոշով նավերը կկարողանան անարգել անցնել ԵԱՏՄ անդամ երկրների ջրային տարածքն ու լողալ այդ պետությունների ներքին ջրային ուղիներում։ Դրա համար Հայաստանը պետք է վավերացնի 2019 թվականի փետրվարի 1-ին ստորագրված «Նավագնացության մասին» համաձայնագիրը։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց համաձայնագրի վավերացման նախագծին։Վերջին խոսքն Ազգային ժողովինն է։

Այժմ մի պետության նավերը մյուսի ջրային տարածք են մուտք գործում թույլտվության դեպքում։ Համաձայնագրով նախատեսվում է անցում կատարել ծանուցման համակարգի, այսինքն`ջրային սահմանը հատելու համար բավական է նախապես ծանուցել տվյալ պետությանը։

Բացի այդ, համաձայնագիրը թույլ կտա փոխադարձաբար ճանաչել ԵԱՏՄ անդամ պետությունների նավերի, դրանց նավապետների ու անձնակազմերի որակավորման փաստաթղթերը:

Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին

Նշենք, որ ծով չունեցող երկրներին նավեր ունենալու իրավունք է ընձեռում Ծովային իրավունքի մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, որին միացել են ծովային ելք չունեցող 44 երկիր, այդ թվում` Հայաստանը։

Կոնվենցիան ընդունվել է 1982թ.–ի դեկտեմբերի 10–ին, ուժի մեջ մտել 1994թ.-ի նոյեմբերի 16–ին։

Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2002թ.-ի դեկտեմբերի 9–ին։

Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղըրղըզստանն ու Ռուսաստանը։

Հայաստանը ԵԱՏՄ–ում ավելի հեշտ առևտուր կանի Չինաստանի հետ. ի՞նչ սպասել Հնդկաստանից

109
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), նավ, Հայաստան
Ըստ թեմայի
Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը
Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո