Զենք, արխիվային լուսանկար

Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար

335
(Թարմացված է 19:11 24.10.2019)
Նոտան թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 22–ով և հասցեագրված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Փաստաթղթում նշվում է, որ ORSIS ռուսական ընկերության` տենդերին մասնակցելու հայտն անհիմն է մերժվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը բողոքի նոտա կուղղի Հայաստանին` զենքի մատակարարման տենդերը ձախողելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայաբերելով խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Նոտան թվագրվում է 2019 թվականի հոկտեմբերի 22–ով և հասցեագրված է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ Փաստաթղթում նշվում է, որ ORSIS ռուսական ընկերության` տենդերին մասնակցելու հայտն անհիմն մերժվել է։ Նոտայում նշվում է, որ հայկական կողմն առանց որևէ հիմքի ընկերությանն ընդգրկել է անբարեխիղճ մատակարարների ցանկում։ Ռուսաստանը խնդրում է Տոնոյանին պարզել իրավիճակը։

Գործակալությունը հայտնում է, որ այժմ նոտան գտնվում է Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Շուտով այն դիվանագիտական խողովակներով կհասնի Երևան։

Գործակալության տվյալների համաձայն` խոսքը վերաբերում է զենքի մատակարարման` մի քանի միլիոն դոլար արժողությամբ տենդերին, որը պետք է կայանար այս ամառ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մերժել է ORSIS–ի` մրցույթին մասնակցելու հայտը իբր բանկային երաշխիքը չվճարելու համար։ Տենդերի մասնակցությունը ձախողելու առնչությամբ քրեական գործ է հարուցվել (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք), որը քննում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

ORSIS ընկերությունն ընդգրկված է «Պրոմտեխնոլոգիա» խմբում և զբաղվում է հրազենի, փամփուշտների ու հատուկ օպտիկայի արտարդրությամբ ու մատակարարումներով։

Sputnik Արմենիան կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Նա նշեց, որ ՊՆ–ն այս հարցով մեկնաբանություն չունի։

Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին

335
թեգերը:
Զենք, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Մենք «Իսկանդերներ» ունենք, հույս ունենք ՌԴ–ից ևս մի բան ստանալ. Փաշինյան
«Ոչ փոքր ինչ-որ բան». ի՞նչ զենք կարող է Հայաստանը ստանալ Ռուսաստանից
Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

11
(Թարմացված է 19:04 03.03.2021)
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր

11
թեգերը:
Լևոն Արոնյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Մենք երկար զրուցեցինք, Պոնչիկն ասաց` այդպես լավ չէ». Արոնյանին «զգուշացում» են արել
Դադարեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին․ Լևոն Արոնյանի մայրը զայրացած գրառում է արել
«Հայաստանում դեռ ձյուն է տեղում». Արոնյանը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
Վազգեն Մանուկյան

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

60
(Թարմացված է 18:57 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

60
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան