Արա Բաբլոյան

Բաբլոյանը վստահեցնում է` իրեն մի բանի համար կարող են մեղադրել, և դա կապված է Փաշինյանի հետ

289
(Թարմացված է 15:39 23.10.2019)
Արա Բաբլոյանը հայտնել է, որ չի ընդունում որևէ մեղադրանք ու ամեն ինչ օրենքի շրջանակներում է արել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ իրեն կարող են մեղադրել մեկ հարցում։ Այս մասին Բաբլոյանն ասաց «Արաբկիր» ԲԿ–ում լրագրողների հետ զրույցում։

«Ամեն ինչ արել եմ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան։ Ես որևէ հարցում մեղավոր չեմ, և ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության»,–ասաց նա։

Բաբլոյանը նշեց, որ մի քիչ նեղված է իրավապահներից, քանի որ իրեն հարցաքննելը հրատապ չէր, սակայն իրեն տարել են հարցաքննության վիրահատության ընթացքում։ Իսկ այդ վիրահատությանը, ըստ Բաբլոյանի, նա պատրաստվել էր 20 տարի։ Նա հայտնեց նաև, որ հարցաքննությունից հետո վերադարձել ու մասնակցել է վիրահատության ընթացքին։

«Քննիչներն ինձ ասացին` անհապաղ պետք է քննչական մարմին ներկայանամ։ Ես էլ չուզեցի, որ հասարակությունը կարծի` խուսափում եմ, դրա համար էլ կիսատ թողեցի վիրահատությունն ու գնացի նրանց հետ»,–ասաց նա։

Ի դեպ, խոսքը վերաբերում է «Արաբկիր» ԲԿ–ում երեկ կատարված լյարդի փոխպատվաստմանը. առաջին անգամ Հայաստանում երեխայի լյարդի փոխպատվաստում էին արել։

Հիշեցնենք` Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել`իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018 թվականի մարտի 21-ին նշանակելով Սահմանադրական դատարանի նախագահ։

Քանի որ ՍԴ այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, նա 2018 թվականի մարտի 1-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել։

Այս դիմումն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018 թվականի մարտի 5-ին, իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի դիմումը, 2018 թվականի մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ, քանի որ հակառակ պարագայում ԱԺ նախագահը հնարավորություն չէր ունենա մինչև Ազգային ժողովի հաջորդ հերթական նիստը՝ 2018 թվականի մարտի 20-ը, հրապարակել ՍԴ նախագահի հրաժարականի մասին։  Իսկ այդ դեպքում անհնար կլիներ մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը Հրայր Թովմասյանին նշանակել ՀՀ ՍԴ նախագահ։

Նշենք, որ մինչ այդ`2018 թվականի փետրվարի 12-ին, Բաբլոյանն արդեն ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջարկել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը, իսկ 2018 թվականի մարտի 2-ին Ազգային ժողովը նրան ընտրել էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Նշենք, որ Բաբլոյանը 2017-2018 թվականներին եղել է ԱԺ նախագահը։ 2019 թվականից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից և վերադարձել է բժշկական ոլորտ։

289
թեգերը:
հարցաքննություն, վիրահատություն, Արա Բաբլոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն
Արցախցի ընտանիք

Արցախցի ընտանիքներին հյուրընկալածները պետությունից աջակցություն կստանան

7
(Թարմացված է 11:48 03.12.2020)
Կառավարության որոշմամբ` փոխհատուցման կարգը մշակվել է առաջիկա 6 ամիսների համար: Այն կրելու է ժամանակավոր բնույթ:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Արցախցի ընտանիքներին հյուրընկալած հայաստանցիներն ու արցախցիները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Յուրաքանչյուր անձի համար՝ ՀՀ-ում՝ 30 000 դրամ, Արցախում՝ 45 000 դրամի չափով»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով` միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ, և առայժմ հաշվարկված է առաջիկա 6 ամսվա համար: Գումարը հատկացվելու է ամսական սկզբունքով:

«Հյուրընկալող քաղաքացիները կարող են դիմել էլեկտրոնային նամակով՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, ում հյուրընկալում են»,- ասաց նախարարը:

Փոխհատուցվող գումարը չի հարկվելու:

1–5 մլն դրամ. պետությունն աջակցություն կտրամադրի զոհերի ընտանիքներին ու հաշմանդամներին

Նշենք, որ Արցախում սեպտեմբերի 27–ին մեկնարկած թուրքա–ադրբեջանական ագրեսիայի հետևանքով շատ արցախցիներ` հիմնականում կանայք և երեխաներ,  ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան։

7
թեգերը:
օգնություն, Պատերազմ, Հայաստան, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի հարցում միաձայն որոշում է կայացրել. հայտնի է նրա անունը
Ստեփանակերտում ռուս խաղաղապահները մոտ 100 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել
Շուշեցիները խաղաղ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց
Վարդենիս. արխիվային լուսանկար

Կառավարությունը կփոխհատուցի Հայաստանում տուն ու ունեցվածք կորցրած քաղաքացիներին

15
(Թարմացված է 11:57 03.12.2020)
Կառավարության որոշմամբ` ՀՀ տարածքում գույքային վնասներ կրած քաղաքացիները պետությունից փոխհատուցում կստանան, իսկ տուն կորցրած ընտանիքը՝ կացարան:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերին ադրբեջանա–թուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում անշարժ գույքը կորցրած քաղաքացիները պետական ֆինանսական աջակցություն կստանան: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:

«Հիմնականում Սյունիքի մարզում ու մի փոքր հատված նաև Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ` մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- ասաց Առաքելյանը:

Փոխհատուցման չափը, նրա խոսքով, հաշվարկել ու մարզպետարաններ են ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն ու Քաղաքաշինության կոմիտեն: Բայց, ըստ նախարարի, վնասները հիմնականում մեծ չափերի չեն:

«Միայն մեկ դեպքի մասով ունենք տան ամբողջական վնասում, որտեղ հնարավոր չէ բնակվել: Կոնկրետ այդ ընտանիքի մասով քննարկում է իրականացվում առանձին կացարանով ապահովելու համար»,- ասաց Առաքելյանը:

Ի պատասխան վարչապետի հարցադրման, թե արդյո՞ք այս որոշմամբ քաղաքացիների վնասներն ամբողջությամբ փոխհատուցվում են, սոցապնախարարն ասաց, որ բացի վերոհիշյալ մեկ դեպքից, մնացած բոլոր դեպքերում վնասները փոխհատուցվում են:

«Քանի որ այս խմբի վնասները փոքր են, քննարկման արդյունքում նպատակահարման ենք գտել կանխիկ գումարի տեսքով փոխհատուցել»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ գումարները կհատկացվեն առավելագույնը՝ 25-20 օրվա ընթացքում:

Ինչ վերաբերում է շարժական գույքի վնասներին, դրանք դեռ հաշվառման ու քննարկման փուլում են:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ են եղել։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

15
թեգերը:
կառավարություն, փոխհատուցում, Պատերազմ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Կարևոր է, որ սահմանը պահողների միտքը հանգիստ լինի. ի՞նչ կարգով փոխհատուցում կստանան
ՀՀ–ում քննարկվում է հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցը
Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից