Գագիկ Խաչատրյան

Գագիկ Խաչատրյանի ցանկացած շարժում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. նիստն ավարտվեց

63
(Թարմացված է 15:50 23.10.2019)
Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը դատարանի հետ մեծ հույսեր չի կապում իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ, թե ոչ, հայտնի կլինի վաղը, ժամը 12–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց Խաչատրյանի խափանման միջոցի քննության հարցը և իր որոշումը կհայտնի վաղը։ Ի դեպ, մեղադրող կողմն ասում է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Խաչատրյանը կարող է խոչընդոտել նախաքննությունը»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով` իրենք հակափաստարկներ ունեն մեղադրյալ կողմի ասածի վերաբերյալ. Խաչատրյանը ողնաշարի վիրահատությունից հետո Գերմանիայում էր գտնվում բուժման նպատակով, սակայն քննիչի մեկ զանգով նա վերադարձել է Հայաստան։

Նա տեղեկացրեց, որ իրենք Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել, սակայն հաշվի առնելով գործի ընթացքը` շատ հույսեր չեն կապում դատարանի հետ։

Սարգսյանը նշեց, որ այժմ Խաչատրյանը բուժման կարիք ունի, քանի որ նրա բժիշկը հայտնել է, որ եթե մեկ շաբաթով Խաչատրյանը չվերադառնա Գերմանիա, հետո կրկնակի վիրահատության կարիք է լինելու։ Նա հայտնեց նաև, որ երբ պաշտպանական խումբը Խաչատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, նրա առողջական վիճակը ստուգելու համար դատարանը կոնսիլիում էր հրավիրվել։ Սակայն, ըստ պաշտպանի, չնայած կոնսիլիումի պատասխանը հուլիսին պատրաստ է եղել, միայն սեպտեմբերին են տվել քննչական մարմնին։

«Այսինքն` եզրակացությունն ուղարկվել է դատարան այն ժամանակ, երբ Խաչատրյանին արդեն կալանավորել էին։ Սակայն եզրակացության մեջ էլ նշված է եղել, որ նա բուժման կարիք ունի։ Խնդիրն այն է, որ Խաչատրյանի արած ցանկացած շարժում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նրա մոտ»,–ասաց նա։

Սարգսյանը հայտնեց նաև, որ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը 2 ամսով երկարացնելու ԱԱԾ միջնորդությունը դատարանը բավարարեց մասնակի. Կարեն Խաչատրյանը մեկ ամսով էլ կմնա կալանքի տակ։

Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր

Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը. ՔԿ

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:

Ինչու է Արա Վարդանյանը կրկին կալանավորվել. ԱԱԾ–ի հայտարարությունը

63
թեգերը:
Գագիկ Խաչատրյան, Հայաստան
Ըստ թեմայի
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ
Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին
«Հայկական» բուժում. ինչու են բարձրաստիճան կալանավորները մեկնում արտասահման
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվել է. նոր մանրամասներ. ԶԼՄ
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

0
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակը ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

0
Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

12
(Թարմացված է 22:12 02.07.2020)
Զոհրաբյանն ավելի վաղ ահազանգել էր կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման մասին։ Դին գտնվեց, սակայն խոսակցությունները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է կորոնավիրուսով վարակված կնոջ դիակի անհետացման հարցին։ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ահազանգել էր այդ դեպքի մասին՝ հղում տալով նրան դիմած մահացած կնոջ թոռանը։

«Տիկին Զոհրաբյան, ես շատ շնորհակալ եմ Ձեզնից կորոնավիրուսային հիվանդությունից մահացած մեր քաղաքացու դիակի ճանաչման հետ կապված խնդրի մասին բարձրաձայնելու համար, չնայած ինքս տեղյակ էի այդ հարցից և զբաղվում էի դրա լուծմամբ», - գրել է Թորոսյանը։

Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը դեռ երեկ գրել էր նույնը՝ հայտնելով, որ նախարարությունը Զոհրաբյանից ավելի շուտ էր տեղյակ խնդրի մասին։

Այսօր հայտնի դարձավ, որ գյումրեցի կնոջը սխալմամբ թաղել էին Նոր Հաճնում․ կորոնավիրուսի հետևանքով մահացածներին փակ դագաղներով են հուղարկավորում։ Արտաշիրիմում կարվի, կնոջ դին կվերադարձվի իր ընտանիքին։ Մինչ այդ գյումրեցի ընտանիքի անձնական դժբախտությւոնը տեղիք է տվել քաղաքական բանավեճի։

Զոհրաբյանը գրել էր, որ դիակի գտնվելը «հեփի էնդ» չէ, և Առողջապահության նախարարությունը անփութորեն է պահել իրեն։

Դրան Թորոսյանը կոշտ է արձագանքել։

«Լավ կլինի` վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային, եթե, իհարկե, դա ձեր մոտ ստացվի, ինչում խիստ կասկածում եմ», - գրել է նախարարը։

Նախարարի գրառման մեկնաբանություններում հակասական կարծիքներ են հնչում։

Որոշները կարծում են, որ Թորոսյանն արժանի հակահարված է հասցրել ԲՀԿ-ական պատգամավորին, մյուսներն էլ անհասկանալի են որակում նախարարի արձագանքը։եր գզվռտոցից ժողովուրդն է տուժում», «Կլինի՞ ձեր գործով զբաղվեք, շատ երկրներ հաղթահարել են համավարակը, իսկ դուք ինչո՞վ եք զբաղված», «Ոնց որ երեխաների վեճի հետևենք, հերիք է», գրում են քաղաքացիները։

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

12
թեգերը:
Գյումրի, Տատիկ, Դիակ, Նաիրա Զոհրաբյան, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանը գիտի՝ կորոնավիրուսից հետո ինչպիսին կլինի ՀՀ–ի առողջապահական համակարգը
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Արսեն Թորոսյանը կոչ է անում հետևել Արտաշատի պոլիկլինիկայի օրինակին. տեսանյութ