Սևանա լիճ

Պատգամավորները կառավարությանն արգելում են Սևանից հավելյալ ջրառի հարցով դիմել իրենց

59
Գրեթե ամեն տարի կառավարությունը դիմել է ԱԺ–ին` ավել ջրառ կատարելու խնդրանքով։ «Իմ քայլը» մտադիր է սահմանափակել կառավարության այս իրավունքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է արգելել կառավարությանը Սևանի մասին օրենքով սահմանված առավելագույն 170 մլն խմ–ից ավել ջրառ կատարելու հարցով  դիմել խորհրդարանին։

Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Վարազդատ Կարապետյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին` իր հեղինակած օրինագիծը։

«Գրեթե ամեն տարի կառավարությունը դիմել է ԱԺ–ին` ավել ջրառ կատարելու խնդրանքով, և օրենքով ավել ջրառ են կատարել` մինչև 350 մլն խմ։ Այսինքն` օրենքով նախատեսվածից կրկնակի ավել ջրառ են կատարել»,–ասաց Կարապետյանը` հիշեցնելով, որ  «Սևանի մասին» օրենքով այսօր էլ լճից  նախատեսվում է տարեկան առավելագույնը 170 մլն խմ ջրառ կատարել։ Բայց 2012թ.–ին կատարված օրենսդրական փոփոխությունից հետո կառավարությանն իրավունք է տրվել անհրաժեշտության դեպքում դիմել ԱԺ` հավելյալ ջրառի թույլտվություն ստանալու համար։

Տարին ջրառատ է. Սևանա լճի մակարդակը 45 սմ-ով կբարձրանա

ԲՀԿ պտգամավոր Միքայել Մելքումյանն էլ հետաքրքրվեց` «Ի՞նչ է լինելու, եթե, ասենք, Արարատյան դաշտում ոռոգման ջրի սակավության պատճառով գյուղացիները բողոքներ անեն, ճանապարհներ փակեն և այլն»։

Վարուժան Կարապետյանը նշեց, որ այդ հարցն իրենք ևս քննարկել են։  «Եվ, օրինակ, պարոն Միրզոյանի առաջարկությունն այն էր, որ բացառություն արվի, եթե կառավարությունը հայտարարի երաշտի մասին։ Մենք այդ առաջարկությունը կքննարկենք»,– ասաց Կարապետյանը։

Պատգամավորի համոզմամբ, օրենքի փոփոխության ու խստացման ամբողջ իմաստն այն է, որ կառավարության առջև դրվեն սահմանափակումներ և հստակ պահանջներ` ցուցանիշների տեսքով։ «Հենց այդ ցուցանիշներով էլ կառավարության անդամներից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է գնահատվի»,– ասաց Վարազդատ Կարապետյանը։

Բադեյան. «Սևանից լրացուցիչ ջրառի որոշումը հակաօրինական է»

Հիշեցնենք` 2019թ.–ին կառավարությունն ԱԺ–ի թույլտվությամբ որոշեց Սևանից 2019թ.–ին ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծվալն ավելացնել 170 մլն խ/մ–ով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ ծավալն ամբողջությամբ չի օգտագործվել և ջրառը նախատեսվածից շուտ դադարեցվել է` անհրաժեշտության բացակայության հիմքով։

Վերջերս, սակայն, մամուլում ահազանգեր հայտնվեցին, որ Սևանից ջրառը շարունակվում է։ Պատկան կառույցներն այս տեղեկությունը չեն հերքել։

59
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Սևան, ջրառ
Ըստ թեմայի
«S.O.S Սևան». վարչապետին խնդրում են հետ կանչել հավելյալ ջրառի օրինագիծը
Սևանից լրացուցիչ ջրառը ցավոտ է. նախարար
Ջրառը կրճատվել է, Սևանա լճի մակարդակը` բարձրացել. նախարար
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել

11
(Թարմացված է 18:20 03.03.2021)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ողջ ընթացքում պատասխանեց իրեն ուղղված միայն մեկ հարցի, իսկ մյուսների` իրեն ուղղված հարցերին փոխվարչապետն էր պատասխանում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։

Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։

Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։

Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։

ԱԺ նիստն ավարտվեց։

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

11
Ըստ թեմայի
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
 Boeing737

Առևանգված հայկական Boeing 737 ինքնաթիռն այսօր կվերադառնա Հայաստան. Ավինյան

4
(Թարմացված է 18:20 03.03.2021)
ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող առևանգված օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։

«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։

Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություներով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։

«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվութոյունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։

Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավկայանում։

Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կառավարությունն այս լուրերին որևէ կերպ չի արձագանքել։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը գրել է, որ օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից, և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրատներ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

4