Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը որոշել է պատմել «Հաց բերողի» մահվան հանգամանքների ողջ ճշմարտությունը

266
(Թարմացված է 12:36 23.10.2019)
Արդարադատության նախկին նախարարը թվարկել է բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են «Հաց բերողի» քրգործով որոշումների կայացման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ինքն Արթուր Սարգսյանի` «Հաց բերողի» մահվան հետ որևէ կապ չունի, և գիշերները հանգիստ քնում է ոչ թե որովհետև ցինիկ է, այլ որովհետև խղճի առաջ մաքուր է: Այս մասին Հովհաննիսյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում` նշելով, որ երեք տարի շարունակ իրեն` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարարի պատեհ-անպատեհ մեղադրել են Սարգսյանի մահվան մեջ։

«Ժամանակն է ասելու այն, ինչ շատերդ չգիտեք: Իշխանափոխությունից հետո ես հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, Գլխավոր դատախազության մուտքի մոտից և այլ վայրերից»,– գրել է նա։

Հովհաննիսյանի խոսքով, սակայն, երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ սկսել են մեղադրանքը կրկնել, հասկացել է, որ նրանք ոչ միայն չեն կարդացել և ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլև ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել: Հենց այդ պատճառով էլ նախկին նախարարը որոշել է պատմել որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ։

Նա նշել է, որ Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո, երբ փաստաբանները դիմել են նաև ՄԻԵԴ անհապաղ միջոց կիրառելու մասով, ինքը կապի մեջ է եղել ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ` հիվանդությունների ազդեցության հարցը կալանքի հարցի վրա պարզելու համար։ Անհապաղ կազմակերպվել են հետազոտություններ, ուսումնասիրություններ: Ավելին, ըստ Հովհաննիսյանի, նա Արթուրի անբուժելի հիվանդության մասին լսելով` հեռախոսազրույց է ունեցել ՀՀ այն ժամանակ ևս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և ներկայացրել իրավիճակը:

«2016–ի դեկտեմբերի 30-ին բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա դատախազի կողմից կայացված որոշմամբ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նա ազատ է արձակվել։ Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և 2017–ի հունվարի 31-ին ստացված եզրակացությունը ցույց է տվել, որ Սարգսյանի հիվանդությունն ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկում»,–գրել է Հովհաննիսյանը։

Սակայն, ըստ նրա, նույն օրը քննիչը որոշել է, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն պետք է նշանակվի։ 2017–ի փետրվարի 8-ին ստացվել է կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որը, հակառակ առաջին փորձաքննության, ասում է, որ Սարգսյանի հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի: Դրա հաջորդ օրը, ինչպես նշում է Հովհաննիսյանը, Սարգսյանը քննիչի որոշմամբ կալանավորվել է։

Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Սարգսյանի երկրորդ կալանավորման մասին իմացել է հեռուստացույցից։ Նա հիշեցնում է նաև, որ 2017–ի փետրվարի 13-ին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և նրա հետ քննարկել Սարգսյանի կալանավորման փոփոխության հարցը: Հովհաննիսյանը նշում է, որ Դավթյանի հետ են հանդիպել պատգամավորները, քանի որ հարցը հենց նրա իրավասության տիրույթում էր։

«Այս հանդիպումից հետո Արթուր Դավթյանը շուրջ 26 օր քննարկում էր պատգամավորների անձնական երաշխավորությունը: Ի վերջո, մարտի 6-ին Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվում է։ Հիմա առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը և ինչու»,–գրել է նա։

«Ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին». Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորին

Հովհաննիսյանը թվարկել է Սարգսյանի քրգործով որոշումների պատասխանատուներին ու նրանց վերադասներին։ Այսպիսով, ըստ նրա, Սարգսյանի կալանքի միջնորդության համար պատասխանատու են քննիչն ու ԱԱԾ այն ժամանակվա քննչական վարչության պետ, կալանքի օրինականության ստուգման համար պատասխանատու են հսկող դատախազը և նրա վերադասը` գլխավոր դատախազ, արդեն գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանը։ Բացի այդ, կալանքի որոշման համար պատասխանատու է դատավորը (այս իշխանության օրոք Երևանի դատարանի նախագահ դարձած Արթուր Մկրտչյանը), իսկ Սարգսյանի հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար պատասխանատու է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս՝ նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«Սրանք այն պաշտոնյաներն են, որ ներկայումս էլ շարունակում են պաշտոնավարել։ Ավելին՝ այս հարցում առանցքային դեր ունեցած պաշտոնյաները ունեցել են առաջխաղացում կամ պարգևատրվել են հենց նոր իշխանությունների օրոք»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը, որը հայտնի էր «Հաց բերող» անունով, մահացել է մարտի 16-ին։

Քննչական կոմիտեն հաջորդ օրը հայտնել էր, որ նրա մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:

Սասուն Միքայելյանը ներողություն է խնդրում Արփինե Հովհաննիսյանից. տեսանյութ

266
թեգերը:
Արփինե Հովհաննիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Քանի կին կա ՀՀ կառավարությունում. Փաշինյանը թվեր է ներկայացրել
«Գեղեցիկ չէր». ԱԺ նախագահն Արփինե Հովհաննիսյանին հիշեցրել է ուրիշների հասցեին ասածները
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել

13
(Թարմացված է 18:20 03.03.2021)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ողջ ընթացքում պատասխանեց իրեն ուղղված միայն մեկ հարցի, իսկ մյուսների` իրեն ուղղված հարցերին փոխվարչապետն էր պատասխանում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։

Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։

Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։

Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։

ԱԺ նիստն ավարտվեց։

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

13
Ըստ թեմայի
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է
Փաշինյանն ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետին
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
 Boeing737

Առևանգված հայկական Boeing 737 ինքնաթիռն այսօր կվերադառնա Հայաստան. Ավինյան

9
(Թարմացված է 18:21 03.03.2021)
ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող առևանգված օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։

«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։

Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություներով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։

«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվութոյունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։

Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավկայանում։

Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կառավարությունն այս լուրերին որևէ կերպ չի արձագանքել։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը գրել է, որ օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից, և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրատներ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

9