ԱԱԾ. արխիվային լուսանկար

ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը վերականգնվել են. «Ժողովուրդ»

113
(Թարմացված է 11:28 23.10.2019)
ԱԱԾ–ում փաստաթղթերի անհետացմանը վե­րաբերող ծառայողական քննության արդյունքները, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԱԾ–ում 5 ամիս առաջ ոչնչացված փաստաթղթերը ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել, որոնք բոլորը վերականգնվել են: Այս մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ -լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում։

«Ես ասեմ, որ բոլոր փաստաթղթերը փաստացի վերականգնված են և այդպիսի փաստարկում չկա, որ...: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրենց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է»,- վստահեցրել է ԱԱԾ փոխտնօրենը:

Նրա խոս­քով՝ որևէ քրեական գործ դրանցում չի եղել, դրանք բացառապես ներքին շրջանառության փաստաթղթեր են եղել: Առանց բա­ցելու փաստաթղթերի բովանդակությունը, Ստեփան Մելքոնյանն օրաթերթին ասել է, որ դրանց անհետացմանը վե­րաբերող ծառայողական քննության արդյունքները, ըստ ամենայնի, շուտով կներկայացնեն հանրությանը։

«Կռիշից էին հարցնում». Հրայր Թովմասյանի հայրը պատմեց ԱԱԾ աշխատակիցների այցի մասին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսի 8-ին իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր ԱԱԾ–ում ոչնչացված փաստաթղթերի մասին:

«Ազգային անվտանգության ծառայու­թյունում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողա­կան նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ Ազգային անվտանգության ծառայության նյութեր են ոչնչացրել», - ասել էր վարչապետը:

ՀՀ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի հոր և դուստրերի հարցաքննության որոշ մանրամասներ է ներկայացրել

Կատարվածը հանցագործություն որակելով՝ նա նշել էր, որ ինքն իրավաբան չէ, բայց իր քաղաքական գնահա­տականն այն է, որ դա հանցագործություն է: Այդտեղ կարող էին լինել նյութեր բազմաթիվ բաների մասին: Փաշինյանը նշել էր, որ սա «ուրվական գործ է և շատ լուրջ հետևանքների պետք է բերի»:

Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

113
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ
Ըստ թեմայի
Քաղաքացին դիմել է դատախազություն՝ հայտնելով, որ ԱԱԾ աշխատակիցները խլել են իր բաժնեմասը
Վիտալի Բալասանյանի հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ–ն
Ինչու է Արա Վարդանյանը կրկին կալանավորվել. ԱԱԾ–ի հայտարարությունը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել

2
(Թարմացված է 18:18 03.03.2021)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստի ողջ ընթացքում պատասխանեց իրեն ուղղված միայն մեկ հարցի, իսկ մյուսների` իրեն ուղղված հարցերին փոխվարչապետն էր պատասխանում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Եթե խորհրդարանական ընդդիմության ընկերներն ընդունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը, ապա կունենանք ընտրություններ համաձայնեցված ժամկետներում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ներկա քաղաքական ճգնաժամը։

Նշենք, որ կառավարության հետ մեկուկես ժամանոց հարցուպատասխանի ընթացքում բազմիցս հարցեր էին հնչել՝ ուղղված վարչապետին, սակայն դրանց պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչո՞ւ անել արտահերթ ընտրությունները համաձայնեցմամբ։ Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկսի» տրամաբանության մեջ։ Ընտրությունը գործիք է հանրային համերաշխության և ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու։ Որ ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան նրանք, ովքեր ժամանակ ունեն մասնակցելու հանրահավաքներին, այլև մյուսները»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` կառավարությունը պետք է լինի երաշխավորը, որ այդ ընտրությունները տեղի կունենան ազատ, արդար և օրինական պայմաններում։

Փաշինյանը հայտնեց, որ արդեն իսկ հրավեր է ուղարկել խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին, որոնց հետ ուզում է հանդիպել և արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն ձեռք բերել։

Անդրադառնալով կիսանախագահական կառավարման անցնելու իր հայտարարությանը` Փաշինյանը նշեց, թե այդ հարցն առաջ բերելուց որևէ կոնկրետ բովանդակություն նկատի չի ունեցել։ «Ես նկատի եմ ունեցել, որ կա իրավիճակ, և Սահմանադրության գործունակության վերաբերյալ էլ հարցեր կան, ուրեմն եկեք ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին»,–ասաց Փաշինյանը։

ԱԺ նիստն ավարտվեց։

2
 Boeing737

Առևանգված հայկական Boeing 737 ինքնաթիռն այսօր կվերադառնա Հայաստան. Ավինյան

0
(Թարմացված է 18:18 03.03.2021)
ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող առևանգված օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։

«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։

Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություներով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։

«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվութոյունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։

Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավկայանում։

Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ Կառավարությունն այս լուրերին որևէ կերպ չի արձագանքել։

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը գրել է, որ Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

0