Արսեն Բաբայան. արխիվային լուսանկար

Արսեն Բաբայանին մեղսագրվող հոդվածը համաներման տակ է. քրեական գործը չէր կարող հարուցվել

106
(Թարմացված է 13:43 22.10.2019)
Բաբայանի փաստաբանի համոզմամբ, նա չէր կարող ձերբակալվել, քանի որ  տվյալ հոդվածով քրեական պատասխանատվության ենթակա չէ։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ քրեական գործ չէր կարող հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բաբայանի շահերի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

«Այն ենթադրյալ արարքը, որն այս պահի դրությամբ որպես կասկածանք վերագրվում է Արսեն Բաբայանին, ի սկզբանե, քրեական գործի հարուցման պահի դրությամբ, չէր կարող հարուցվել, քանի որ ընդունված է եղել համաներման օրենքը»,– ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Արսեն Բաբայանի ձերբակալության գործընթացում խախտվել է նաև դատավարական իրավունքը։

«Ինչպե՞ս կարող է անձի նկատմամբ հարկադրական միջոց կիրառվել, եթե անձը  քրեական պատասխանատվության ենթակա չէ»,– ասաց փաստաբանը։

Փաստաբանի համոզմամբ, Արսեն Բաբայանի ձերբակալությունն ապօրինի է։ Լուսինե Մարտիրոսյանն արդեն բողոքարկել է  Բաբայանին ձերբակալելու մասին` քննիչի որոշումը։

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ինչ կապ ունի Գագիկ Հարությունյանը

Հիշեցնենք, որ երեկ ` հոկտեմբերի 21-ի երեկոյան, պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն, պաշտոնական անձինք, որոնց թվում և Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Պաշտոնատար անձինք այդ քայլին դիմել են  խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով։

106
թեգերը:
հոդված, փաստաբան, Քրեական գործ, Արսեն Բաբայան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը կգնա՞ Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Բաբայան. «Թովմասյանի լիազորությունները դադարեցնելը քաղաքական դրդապատճառներ ունի»
Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով
ԱԱԾ

Զինծառայողին զորահավաքից ազատելու համար Covid-19-ի կեղծ եզրակացություն են տվել. տեսանյութ

367
(Թարմացված է 00:40 25.10.2020)
Ձերբակալվել է և՛ զինծառայողը,  և՛ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին համոզելու կամ այլ եղանակով դրդել է, որ վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նրանք 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են Covid-19–ի նմուշառում, մինչդեռ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել այլ անձի նմուշ։

2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է Covid-19 հիվանդություն,  այդ հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց։

ԱԱԾ–ն միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

367
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, կորոնավիրուս, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
«Զինվորը կգա, մի կտոր հաց տվող չլինի՞». France 24-ի ռեպորտաժը Արցախում մնացածների մասին
Տոնոյանն այցելել է ադրբեջանական ստորաբաժանումը ոչնչացրած զինծառայողներին
Ռուսաստանի մուայ թայի չեմպիոնն իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին
«ՏՕՍ 1» խոցելը մի ուրիշ ուրախություն էր. վիրավոր զինծառայողն իրեն հերոս չի համարում
Հումանիտար ուղեբեռ

Կիպրոսից Հայաստան հումանիտար օգնության ինքնաթիռ է ժամանել

96
(Թարմացված է 23:23 24.10.2020)
Հայկական սփյուռքը շարունակում է օգնության ձեռք մեկնել։ Լուսանկարներում երևացող արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ:

Երեք Հայաստան էր հասել նաև Ֆրանսիայի և Գերմանիայի հայ համայնքների հումանիտար ուղեբեռը, որը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած երրորդ նմանատիպ փոխադրումն էր։

Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար

96
թեգերը:
Հումանիտար օգնություն, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան
Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար
Ադրբեջանը փորձում է խորացնել Արցախի տարածքում հումանիտար աղետը. ՄԻՊ