ՀՔԾ

Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա չի կարողացել ՀՀ վերադառնալ

152
(Թարմացված է 21:32 21.10.2019)
Սամվել Մայրապետյանի պաշտպանները ՀՔԾ գրավոր դիմում են ներկայացրել, թե ինչու Մայրապետյանը Գերմանիայից Հայաստան չի վերադարձել։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Գործարար Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունն օդանավակայանում վատացել է, ինչի պատճառով էլ նա չի կարողացել Հայաստան գալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ մամուլի բաժնից:

«Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայությանը գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի սահմանած ողջամիտ ժամկետում Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ՀՀ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է։ Նա, ըստ դիմումի, տեղափոխվել է բժշկական կենտրոն»,– հայտնեցին մեզ։

ՀՔԾ–ն այժմ միջոցներ է ձեռնարկում փաստաբանների հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։

Նշենք, որ նախաքննական մարմինը Մայրապետյանի վերադարձի համար ողջամիտ ժամկետ էր սահմանել հոկտեմբերի 15–ը։

Մայրապետյանի հեռուստաընկերությունը պատասխանել է Փաշինյանին. նրան ճիշտ չեն ներկայացրել

Հիշեցնենք, որ Մայրապետյանը դեռ Գերմանիայում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018–ին` ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: 2019–ի հունվարին ՀՔԾ–ն Մայրապետյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից։

Գրավի դիմաց ազատ արձակված Սամվել Մայրապետյանին վիրահատել են Գերմանիայում

152
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), օդանավակայան, Սամվել Մայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Կոռուպցիոն խոշոր խաչմերուկ». Փաշինյանը խոսեց Սամվել Մայրապետյանի կալանքի մասին
ՀՔԾ–ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը
Է՛լ դատախազի որդի, է՛լ քաղաքապետի կին, է՛լ մտերիմ. ովքեր են 12 տարի առաջ հողերի տիրացել
Արխիվային լուսանկար

2381 վարակման դեպք, 41 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

209
(Թարմացված է 11:00 31.10.2020)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2381–ով և դարձել 89813։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 32 788-ը (+1330) մարդ, կատարվել է 402588 (+4992) թեստավորում, առողջացել են վարակվածներից 55 317–ը (+1001)։ Գրանցվել է մահվան 1341 (+41) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 9–ով և դարձել 367։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Վիրավոր զինվոր, թե Covid-ով հիվանդ. առողջապահական համակարգը պարալիզացման եզրին է

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

209
թեգերը:
համավարակ, Հայաստան, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել
Կորոնավիրուսի դեմ ի՞նչ պատվաստանյութ կհասնի Հայաստանին. նախարարությունը քայլեր է անում
Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

93
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

93
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Արտակ Բեգլարյան

Սպանվածների մեջ առնվազն 4 ռազմագերի կա. Արցախի ՄԻՊ–ը վերլուծել է թշնամու դաժան տեսանյութը

131
(Թարմացված է 11:20 31.10.2020)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից սոցցանցերում շրջանառող հայ զինծառայողների դիերի տեսանյութին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում հայ զինծառայողների դիերի լուսանկարներ է հրապարակել` կատարելով որոշ դիտարկումներ։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթում նոր տեսանյութ է շրջանառվում, որտեղ երևում են 19 հայերի մարմիններ։ Նրանցից որոշները ձեռնաշղթաներով են, մյուսները՝ մերկ: Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով առնվազն 4 զինվոր ռազմագերի է եղել նախքան սպանվելը»,- գրել է Բեգլարյանը։

​Նա հավելել է նաև, որ անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը նոր հանցագործություններ են ծնում Ղարաբաղի դեմ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

131
թեգերը:
տեսանյութ, ռազմագերի, Արցախ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ)
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում 3 կանայք են վիրավորվել. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Հնարավոր է՝ Ադրբեջանը հող է պատրաստում Բերձորի հիվանդանոցին հարվածելու համար. Արցախի ՄԻՊ