ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ օպերատորները պարտավոր են իրենց հաճախորդների օգտագործած ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները պահել գաղտնի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` անդրադառնալով վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում քննարկվող «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագիծը։
Ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում ահազանգել էր, որ առանց հանրային քննարկման, փորձ է արվում ինտերնետային ոլորտում վերահսկողության մեխանիզմ ներդնել։
«Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նախագծի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ»,–նշված է ՀԾԿՀ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման համար։
Տարընկալումներից խուսափելու նպատակով` հանձնաժողովը հայտնում է, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն։ Ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում):
Հանձնաժողովը հայտնում է նաև, որ իրենք` որպես կոլեգիալ ինքնավար մարմին, բոլոր որոշումներն ընդունում են դռնբաց նիստերի միջոցով՝ նախապես քննարկելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նորմատիվ կարգավորումների ընդունման դեպքում նշվածին գումարվում են հանրային լայն քննարկումներ, որոնք հաջորդում են ակտի անմիջական հասցեատերերի հետ քննարկումներին:
«Խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է ավելի քան 170 ինտերնետ ծառայություններ մատուցող անձանց (օպերատորների), ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ԱԱԾ քննարկմանը։ Վերջիններիս կարծիքները ստանալուց հետո լրամշակված նախագիծն անցնելու է առավել լայն հանրային քննարկման փուլ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովը վստահեցնում է, որ նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների և հնարավոր ընդունման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
Պատերազմ վիրտուալ տիրույթում. ինչպե՞ս Փաշինյանի կայքը հայտնվեց ադրբեջանցիների թիրախում
Հիշեցնենք` Սամվել Մարտիրոսյանը գրել էր, որ հարցն անհապաղ պետք է քննարկվի Ինտերնետի կառավարման խորհրդում։ Մարտիրոսյանի խոսքով` խնդիրը բուն թեման չէ, այլ այն, որ դա արվում է առանց հանրային քննարկումների։ Նա նշել էր, որ Ինտերնետի կառավարման խորհրդի անդամ է, և վստահեցնում է, որ «թեման խորհուրդ չի մտել, անմիջապես գնացել է պրովայդերներին»։
Որոնողական համակարգերը «պայթե՞լ են». քանի՞ միլիոն է բերել WCIT-2019–ը Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում


