00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը

© Sputnik / Asatur YesayantsСоучредитель организации Luftbrücke Irak Мирза Диннайи на встрече героев "Авроры" с жителями столицы (17 октября 2019). Еревaн
Соучредитель организации Luftbrücke Irak Мирза Диннайи на встрече героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցանակաբաշխության հաղթողին շնորհված 1 միլիոն դոլար պարգևը թույլ կտա դափնեկրին շարունակել բարության էստաֆետը և աջակցել այլ կազմակերպությունների։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը Luftbrücke Irak կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային է։ 

Միրզա Դինային անկեղծացավ, որ լսելով երկու մյուս նոմինանտների պատմությունները՝ իրեն արժանի չի համարել այս մրցանակին:

«Ես երդվում եմ՝ երբ լսեցի Ալ-Սարարիի պատմությունը, որը կորցրել է իր որդուն մի երկրում, որտեղ կանանց չեն հարգում, երբ լսեցի Զանայի պատմությունը, որը հրեշների և հանցագործների հետ է առնչվել և չի իմացել անգամ՝ ողջ կմնա, թե ոչ` ես ասացի, որ ես արժանի չեմ այս մրցանակին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը գնահատելու համար:

Դինային հավելեց, որ եզդիների պատմության ընթացքում 72 ցեղասպանություն է եղել:

Шарль Азнавур и Рубен ВарданянЦеремония вручения Aurora Prize - Sputnik Արմենիա
«Ավրորան» Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի ուսանողներին

«Պապս Հայոց ցեղասպանության ժամանակ փախավ Սիրիա, հետո Իրաք: Շատ տարիներ են անցել, անգամ եզդիների ընտանիքներում այս մասին չեն խոսում: Անցնում է 100 տարի և մենք այստեղ` սրբազան Արարատի ստորոտում, սրբազան Գառնու երկրում տեսնում ենք, որ հայ ժողովուրդն առաջինն է, որ եզդիական առաջին տաճարի բացումն է նշում Արմավիրում»,-ասաց Միրզա Դինային՝ նշելով, որ այս մրցանակն իր ժողովրդի ցեղասպանության քաղաքական և մարդասիրական ճանաչումն է: 

Նա հայտարարեց, որ իրեն շնորհված պարգևով կաջակցի 3 կազմակերպությունների:

Հիշեցնենք` 2019 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացված էին «Ավրորայի» 3 հերոս: Նոմինանտների շարքում էր փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան։ Նա Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում հիմնադրել է դպրոց, որտեղ սովորում են «Բոկո Հարամի» (արգելված նիգերիական իսլամիստական կազմակերպության) դահիճների և նրանց զոհերի երեխաները:

Адвокат из Йемена Худа Аль-Сарари на встрече героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փրկում են կյանքեր` առանց զենքի և վախի. «Ավրորայի» հերոսների անհավանական պատմությունները

Մրցանակաբաշխությանը ներկայացված էր նաև փաստաբան Հուդա Ալ–Սարարին։ Նա Եմենից է, կարողացել է գաղտնի բանտերից փրկել հարյուրավոր մարդկանց, որտեղ վերջիններս ենթարկվում էին բռնության, այդ թվում՝ սեռական:

AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին

Մյուս նոմինանտը հաղթող դարձած Միրզա Դինային էր՝ Luftbrücke Irak կազմակերպության համահիմնադիրը։ Նա տուժած եզդիներին Իրաքից տեղափոխում է Գերմանիա, որտեղ նրանք բժշկական օգնություն են ստանում։ Դինային օգնում է հարյուրավոր կանանց դուրս գալ «Իսլամական պետություն» խմբավորման բռնազավթած տարածքներից։         

Հանձնաժողովը հերոսներին ընտրել է 719 հայտից, որոնք ստացվել են 79 երկրից։ Ընդհանուր առմամբ, առաջադրվել էին 523 թեկնածու։

Մրցանակաբաշխության հաղթողին շնորհված 1 միլիոն դոլար պարգևը թույլ կտա դափնեկրին շարունակել բարության էստաֆետը և աջակցել այլ կազմակերպությունների։

Рубен Варданян на выставке Это моя история: истории Авроры Мардиганян и других женщин, вдохновляющих мир (16 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Չեմ ընդունում զոհի ապրելակերպը». Վարդանյանը խոսել է «Ավրորայի» ստեղծման պատճառների մասին

Հավելենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի նշան նրանց փրկողների հանդեպ երախտագիտության։

Այն մերօրյա հերոսներին հնարավորություն է տալիս կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այդպիսով շարունակելով մարդասիրության համաշխարհային շղթան։

Հայտնի է` ովքեր են «Ավրորա 2019–ի» հերոսները

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական և բարեգործական նախաձեռնությունն է, որին արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ և գործընկերներ:

Նախաձեռնությունը ներկայացնում է երեք կազմակերպություն՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամը (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամը (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամը (Երևան Հայաստան):

Լրահոս
0