Ռոբերտ Քոչարյանի գիրքը

Հայկ Մարությանին Ռոբերտ Քոչարյանի գիրքն են նվիրել

122
(Թարմացված է 19:56 19.10.2019)
ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցները Երևանի օրվա կապակցությամբ նվեր մատուցեցին Հայկ Մարությանին։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր «Կարմիր բլուր» հնավայրում նվեր ստացավ։ Նրան մի աղջիկ մոտեցավ, խնդրեց համատեղ սելֆի անել, իսկ հետո հայտնեց, որ նվեր ունի քաղաքապետին ու ցույց տվեց փաթեթավորված նվերը։

Նա Մարությանին հարցրեց. «Ես բացե՞մ, թե՞ դուք»։ Մարությանը պատասխանեց. «Չգիտեմ»։ Աղջիկը պատռեց փաթեթավորման թուղթն ու հանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը։

Այդ պահին նրանց մոտեցավ Քոչարյանի կողմնակից Նարեկ Մանթաշյանն ու ասաց, որ սա գրքի լավագույն գովազդը կլինի։

«Դուք` որպես հայտնի և սիրված դերասան, բազում գովազդներում եք նկարվել, այս պահին էլ նկարվեցիք գրքի գովազդում»,– ասաց նա ու գիրքը մեկնեց Մարությանին։

Քաղաքապետը ժպիտով լսեց նրանց և շնորհակալություն հայտնեց, բայց գիրքը վերցրեց նրան ուղեկցող անձանցից մեկը։

Հայկ Մարությանը սիրո խոստովանություն է արել Երևանին

Նշենք, որ այս գրքում ՀՀ երկրորդ նախագահի մանկության և պատանեկության տարիների վերաբերյալ անհայտ փաստեր կան։ Ներկայացված են նաև նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, Քոչարյանի գործունեությունը Հայաստանի վարչապետի, իսկ հետո՝ նախագահի պաշտոնում։

Մարությանն այցելել է Երվանդ Մանարյանին ու անձամբ հանձնել պատվավոր քաղաքացու հավաստագիրը

122
թեգերը:
գիրք, Ռոբերտ Քոչարյան, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանի շարադրությունը և Հայկ Մարությանի մանկությունը. անկեղծանում են պաշտոնյաները
Հայկ Մարությանի ծառայողական մեքենան աճուրդի կհանվի
Մարությանը վստահ է, որ լավ աշխատողը պետք է լավ եկամուտ ունենա. ովքե՞ր են պարգևավճար ստացել
Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին