Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանին շոգեբաղնիքում քննիչ չի մոտեցել. ի՞նչ է իրականում եղել

264
(Թարմացված է 17:24 19.10.2019)
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառումից հետո ոստիկանությունն ուսումնասիրել է շոգեբաղնիքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանին մարզասրահի շոգեբաղնիքում քննչական ծառայության քննիչ չի մոտեցել և նրա քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հերքման մեջ։

Հաղորդագրությունը վերաբերում է հոկտեմբերի 4-ին Facebook-ում հրապարակված գրառմանը։ Ֆարմանյանը գրել էր, որ հոկտեմբերի 4-ին այցելել է մարզասրահ, մարզվելուց հետո մտել շոգեբաղնիք, որտեղ նրան մոտեցել է մեկը, ներկայացել հատուկ քննչական ծառայության քննիչ ու ասել, որ քրոջը կրկին կալանավորելու են։ Այս հրապարակումը հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունը նյութեր նախապատրաստելու համար փոխանցել էր ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հրապարակման ճշմարտացիությունը, պաշտոնատար անձի հետ հաղորդակցվելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան մարզահամալիրում իրավապահները կատարել են դեպքի վայրի զննություն, ուսումնասիրել մարզահամալիրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Պարզվել է, որ նշված օրը Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել բացատրություն:

«Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլև առհասարակ իրավապահ որևէ մարմնում չի աշխատում և հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող: Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որևէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը և առհասարակ որևէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել և չի աշխատում»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ըստ ոստիկանության` Ֆարմանյանը բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին բացատրություն տալու նպատակով, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ որևէ բացատրություն տալ:

Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչը որոշել է մերժել քրեական գործի հարուցումը, քանի որ հանցագործության դեպք չի եղել։

Հիշեցնենք, որ Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է: Դեռ 2018 թվականի օգոստոսին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։

Միաժամանակ նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։

Հուլիսի 10-ին դատախազությունը հայտարարել էր, որ Շիրակի պետական համալսարանում, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ են յուրացվել, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց հիմքով էլ քրեական գործ է հարուցվել:

Իմ հետապնդման միակ պատճառը ազգանունս է, որով ես միայն հպարտանում եմ. Ֆարմանյան

264
թեգերը:
շոգեբաղնիք, քննիչ, Ոստիկանություն, Սամվել Ֆարմանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի
Շիրակի մարզպետը պատասխանել է Անիի համայնքապետի հայտարարությանը
«Ես լոռեցի եմ, բայց նույնիսկ ես այդքան միամիտ չեմ». Շարմազանովը միացել է բողոքի ակցիային
Ուղևորներ

Օրը հայտնի է. ՀՀ քաղաքացիներին Երևան կտեղափոխեն Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից

14
(Թարմացված է 18:31 25.05.2020)
Ժամանող ուղևորների հարազատներին քաղավիացիայի կոմիտեն հորդորում է չգնալ օդանավակայան։ Բոլոր ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մայիսի 27-ին Հայաստանի քաղաքացիներին Մինսկից, Դամասկոսից ու Սանկտ Պետերբուրգից Երևան տեղափոխելու համար երեք չվերթ կիրականացվի: Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը կիրականացնի «Բելավիա» ավիաընկերությունը (ժամանում դեպի Երևան` ժամը 02:45–ին, Երևանից մեկնում` ժամը 03:35–ին), Դամասկոս-Երևան չվերթը՝ «Cham Wings» ավիաընկերությունը (ժամանում` 00:05–ին), Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ «Ural» ավիաընկերությունը (ժամանում` 19:30–ին):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ժամանած ուղևորներին կուղեկցի դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Իսկ ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում են չգնալ օդանավակայան։

Հիշեցնենք` ՀՀ պարետի որոշմամբ` կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հայաստան ժամանող ուղևորներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում: Նրանք տեղափոխվում են ինքնամեկուսացման իրենց նախընտրած վայրեր, որոնց հասցեները գրանցվում են հետագա վերահսկողությունն իրականացնելու նպատակով:

14
թեգերը:
թռիչք, չվերթ, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ
Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան
Հայտնի է` երբ է կայանալու Երևան –Նովոսիբիրսկ –Եկատերինբուրգ թռիչքը. ովքեր կարող են մեկնել
 Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Վերանորոգված և նոր կահավորված հիվանդասենյակներ. նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

17
(Թարմացված է 18:27 25.05.2020)
Դավիթ Տոնոյանը շրջել է հիվանդասենյակներում, տեսակցել վիրավոր զինծառայողներին, քննարկել զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։

Министр обороны Давид Тоноян посетил центральный клинический военный госпиталь (25 мая 2020). Еревaн
Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։

Министр обороны Давид Тоноян посетил центральный клинический военный госпиталь (25 мая 2020). Еревaн
Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։

«Սմերչեր» և հրթիռային այլ միջոցներ. «Բաղրամյանում» մեկնարկած զորավարժության լուսանկարները

Տոնոյանի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։

Министр обороны Давид Тоноян посетил центральный клинический военный госпиталь (25 мая 2020). Еревaн
Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։

Արցախում զինծառայողներից մի քանիսը բնակարաններ են ստացել

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։

Министр обороны Давид Тоноян посетил центральный клинический военный госпиталь (25 мая 2020). Еревaн
Նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական հոսպիտալ

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում  աննախադեպ վերանորոգում է իրականացվում:

17
թեգերը:
զինծառայող, հոսպիտալ, Դավիթ Տոնոյան
Ըստ թեմայի
«Սմերչը» կրակելու է. «Բաղրամյանում» մարտավարական զորավարժություններ են մեկնարկել
Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան
«Սմերչերը» կրակել են. «Բաղրամյանում» թիրախները խոցվել են առանց շեղումների

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

0
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

0
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ