ՀՀ գլխավոր դատախազություն

Դատախազությունում 4 գործ կա. քանի պաշտոնյա հայտարարագիր չի ներկայացրել. «Փաստ»

48
(Թարմացված է 14:42 19.10.2019)
2019թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 4 գործ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրերի դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրեր չի ներկայացրել 18 անձ: Այս մասին «Փաստ» թերթի  հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ հավելելով, որ այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ: Գործերի քննությունը տեղի կունենա առաջիկա օրերին:

Աշխատավարձը` զենք գործատուի ձեռքին, կամ եթե լիներ էթիկայի կանոնագիրք

«2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել 6 պաշտոնատար անձ: 

Այդ առնչությամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ և կիրառվել վարչական տույժեր: 

Հայտարարագիր կներկայացնի ոչ թե քաղաքացին, այլ հարկային համակարգը քաղաքացուն

2019թ. հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 4 գործ՝ 2018 թվականի տարեկան հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու առերևույթ հատկանիշներով»,-ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պատասխանը մեջբերել է «Փաստը»՝ հիշեցնելով, որ  2019թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 188 պաշտոնատար անձ չէր ներկայացրել տարեկան հայտարարագրերը:

48
թեգերը:
փող, Հող, տուն, ավտոմեքենա, հայտարարագիր, պաշտոն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ դատախազություն
Ըստ թեմայի
Վեթինգ հայկական ձևով. նախարարությունում վստահեցնում են, որ «ոսկե միջին» է ընտրված
Մեր պայքարը ձեր թալանին վնաս չէ. կոռուպցիայի դեմ 18-ամյա պայքարի նոր սկիզբը
«Գեղեցիկ չէր». ԱԺ նախագահն Արփինե Հովհաննիսյանին հիշեցրել է ուրիշների հասցեին ասածները
Հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը շարունակվում է