Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Ինչու են իմքայլականները դռնփակ նիստում հանդիպել Արսեն Թորոսյանի հետ. «Ժողովուրդ»

262
(Թարմացված է 10:58 19.10.2019)
88 հոգուց բաղկացած խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր են գնացել նախարարի հետ հանդիպելու, ինչը զարմացրել է նախարարին:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա գրասենյակում հոկտեմբերի 11-ին հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին գրում է «Ժողովուրդը»: Օրաթերթի տեղեկություններով` իմքայլականները խմբակցության անդամներին հրավիրել են Թորոսյանի հետ հանդիպմանը նախարարի հեղինակած հակածխախոտային նախագիծը քննարկելու համար:

«Նարգիլե առաջարկող օբյեկտների տերերին չեմ հավատում». ծխելու արգելքը չի վնասի բիզնեսին

«88 հոգուց բաղկացած խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր են գնացել նախարարի հետ հանդիպելու, ինչը զարմացրել է նախարարին: Նա արձանագրել է, որ փաստորեն չծխելու կողմնակիցներն ավելի քիչ են, քան ծխելու սիրահարները: Բայց, ամեն դեպքում, նախարարն անհրաժեշտ է համարել շարադրել ասելիքը՝ ինչի համար է հանդիպման գնացել»,- գրում է թերթը՝ հավելելով, որ նախարարը ներկայացրել է վիճակագրություն, աշխարհի փորձը, թե որ երկիրն ինչպես է պայքարել ծխելու դեմ և ինչ հաջողություններ է արձանագրել:

«Եթե իմ ցանկությունը լիներ...». ո՞վ է արգելակում ծխելու մասին օրենքի ընդունումը

Ներկա պատգամավորների մեծ մասն ընդունել է, որ ծխելը վատ բան է, բայց հակադրվողներ էլ են եղել:

Հիշեցնենք՝ օրինագծի  համաձայն` 2021 թվականի հունվարի 1-ից ծխախոտի տուփերի վրա կսահմանափակվի ապրանքանիշի և տարբերանշանի համար հատկացվող տարածքը, իսկ 2022 թվականից՝ ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող գրությունները պետք է զբաղեցնեն տուփի ոչ պակաս, քան 50%–ը։

Դրանից բացի, 2021 թվականից կարգելվի խանութներում ծխախոտը բաց ցուցադրելը։ Դրանց անվանումներով գնացուցակը վաճառողը կներկայացնի միայն չափահաս սպառողների պահանջով։

Իսկ օրենքն ընդունելուց երեք ամիս անց արդեն ծխախոտ վաճառելու արգելքն ուժի մեջ կմտնի մշակութային վայրերում (թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, գրադարան), պետական և մունիցիպալ հաստատություններում, հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում և դրանց մոտակայքում (10 մ շառավղով)։

262
թեգերը:
Օրենք, ծխախոտ, Ծխել, ՀՀ Առողջապահության նախարարություն, «Իմ քայլը» դաշինք, Պատգամավոր, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
ՀՀ-ում պետք է հսկվի ծխելու գաջեթների ու նարգիլեների ոլորտը. ՌԴ առողջապահության փոխնախարար
«Ծխելու արգելքն ու դրա ազդեցությունը տնտեսության վրա». հյուրը Գայանե Գաբրիելյանն է
Ո՞ր վայրերում թույլ չեն տա ծխել
Ծխելը կարգելվի նաև կանգառների ծածկերի տակ. նախագիծը շրջանառության մեջ է դրվել