Էդուարդ Շարմազանով

«Ես լոռեցի եմ, բայց նույնիսկ ես այդքան միամիտ չեմ». Շարմազանովը միացել է բողոքի ակցիային

152
(Թարմացված է 17:06 18.10.2019)
Հրայր Թովմասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու հիմքով ԱԱԾ–ում հարուցված քրեական գործը ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «ծիծաղելի» է համարում։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀԿ քարտուղար, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միացել է ԱԱԾ–ի դիմաց ի պաշտպանություն ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ու նրա հարազատների բողոքի ակցիային։

«Ես այստեղ եմ, որպեսզի իմ պաշտպանական խոսքն ասեմ ՀՀ Սահմանադրության, սահմանադրականության, արդարադատության նկատմամբ, և սահմանադրականության համար պայքարող Սահմանադրական դատարանին ու ՍԴ նախագահին։ Եվ ամենակարևորը եկել եմ իմ վրդովմունքը և քաղաքական «ոչ»–ը հայտնեմ այն մարդկանց, այն գործելաոճին, որտեղ իրավական գործընթացները խառնում են քաղաքականին, քաղաքականն էլ խառնում են ընտանեկանին»,– ասաց նա։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ տեղի ունեցողը Էդուարդ Շարմազանովը որակեց 37թ–ի Բերիայի, Եժովի ու Յագոդայի ռեպրեսիաներ։

«Բայց ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ–ում վերադարձ չլինի դեպի անցյալ, դեպի 37 թ»,– ասաց նա։

Նա նաև նշեց, որ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները իրավական գործընթաց չեն։

«Ինչ–որ մեկը հավատո՞ւմ է, որ իրավական գործընթաց է։ Ես լոռեցի եմ, բայց նույնիսկ ես այդքան միամիտ չեմ։ Ես պաշտոնապես հայտարարել եմ. Բոլոր նրանք, ովքեր, կներեք բառիս համար, չեն կզում այսօրվա ռեժիմի տակ, դառնում են քաղաքական հետապնդվողներ»,– ասաց Շարմազանովը։ Իսկ ՍԴ–ն, նրա համոզմամբ, միակ պետական կառույցն է, որը չի «պարում Նիկոլ Փաշինյանի նվագի տակ»։

Հրայր Թովմասյանի նկատմամբ իշխանությունը յուրացնելու հիմքով ԱԱԾ–ում հարուցված քրեական գործը Շարմազանովը «ծիծաղելի» է համարում` նշելով, որ եթե այդ մեղադրանքը կիրառելի է Թովմասյանի նկատմամբ, ապա կիրառելի է նաև Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի նկատմամբ։

«Որպես այդ ժամանակվա ԱԺ փոխնախագահ` կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը իրավական նույն կարգով է պատգամավորից դարձել ՍԴ նախագահ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատգամավորից դարձել է վարչապետ»,– ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք` երեկ ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Պատգամավորը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ՝ 2018–ին այդ պաշտոնը ստանձնելով առանց ընդունված ընթացակարգի:

Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն այսօր ԱԱԾ են կանչվել։

Գևորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին. «Հրապարակ»

152
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Բողոքի ակցիա, Հրայր Թովմասյան, Էդուարդ Շարմազանով, Հայաստան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (103)
Ըստ թեմայի
Դանիելյան. «ՍԴ-ն գրավելը բռնատիրական կարգեր հաստատելու ուղի է» 
Ինչու է Թովմասյանի պաշտոնանկության հարցով դիմումը մերժվել. ՍԴ–ն հրապարակել է որոշումը
ՍԴ դատավորները հետևում են զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության
«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Զոհրաբյան
Բեռնատար, արխիվային լուսանկար

ՌԴ-ից ՀՀ պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարները մնացել են Վրաստանում․ ո՞րն է պատճառը

81
(Թարմացված է 01:07 05.08.2020)
Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող պայթուցիկ նյութով բեռնված յոթ ֆուռերն արդեն երկու շաբաթ է ՝ գտնվում է Վերին Լարսի չեզոք գոտում ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik․ Հանքարդյունահանման ոլորտում հայկական ձեռնարկությունների կողմից օգտագործվող նյութով բեռնված յոթ բեռնատարներն արդեն երկու շաբաթ է՝ գտնվում են «Վերին Լարսի» սահմանային անցակետի չեզոք գոտում։ Բեռնատարները հատել են ռուսական կողմի սահմանը, սակայն վրացական սահմանապահ ծառայությունը չի թույլատրում դրանց տեղաշարժը Վրաստանի տարածքով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանում Geo Pro Mining ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանապահները չեն մեկնաբանում, թե ինչու  բեռնատարների մուտքը Վրաստան չեն թույլատրում։ ՀՀ ԱԳՆ-ն, և Վրաստանում Հայաստանի դեսպանատունն  արդեն զբաղվում են խնդրով։

Ինչի՞ համար են պայթուցիկ նյութերը

Հանքարդյունահանող GPM Gold ընկերության, ինչպես նաև Ագարակի կոմբինատի համար նախատեսված բեռնատարները բեռնված են ԱՍ-25 Պէմուլսիոն բաղադրանյութով․ պայթուցիկ նյութը նախատեսված է լեռնային աշխատանքների համար: Այն արդեն մի քանի տարի է՝Ռուսաստանից Հայաստան է ներկրվում Վրաստանի տարածքով։

Այս ապրանքի մատակարարման մասին GPM Gold-ը ռուսական «Պրոմսինթեզ» ընկերության հետ պայմանագիր է կնքել դեռևս 2018 թվականին։ Այդ ժամանակից ի վեր,միայն իր ներքին սպառման համար,ընկերությունը մատակարարում է 160 տոննա նշված նյութից՝ 12-13 տրանսպորտային միջոցներով. Գրիգորյանը նշեց, որ 2 տարվա ընթացքում որևէ խնդիր չի առաջացել։

«Ապրանքը չեն ընդունել և անցումը չեն թույլատրել վրացի սահմանապահները, չնայած որ մատակարարը՝ ռուսական «Պրոմսինթեզ» ընկերությունը, ունեցել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու ներկրման իրավունքը»,- պարզաբանեց նա։

«Ֆուդ սիթիի» խնդիրը չի լուծվել, բայց մթերքով բեռնված և արգելափակված բեռնատար չկա. Տողանյան

Գրիգորյանը նշեց, որ այդ ապրանքը պարբերաբար օգտագործվում է ընկերության ակտիվների ներկարտադրական ցիկլում և վերահսկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից: Հետևաբար, բեռը երրորդ կողմին հանձնելու հնարավոր սպառնալիքների մասին խոսք լինել չի կարող։

Նշված նյութը հատուկ տեսակի ապրանքների կատեգորիայի մեջ է։ Ոչ մի ընկերություն չի կարող հենց այնպես, ինքնուրույն մատակարարել այն, դրա համար հատուկ ծառայություններից ստացած թույլտվություն, ինչպես նաև երկրի կառավարությունների երաշխավորական պարտավորագրեր են հարկավոր։ Բացի առևտրային համաձայնագրի կնքումից, Էկոնոմիկայի նախարարությունը հատուկ հավաստագիր է տրամադրում, համաձայն որի՝ ապրանքը հասնում է վերջնական օգտագործողին՝ պատվիրատուին, տվյալ դեպքում՝ GPM Gold-ին։

Ընկերությունում հույս ունեն, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների և Վրաստանի համապատասխան կառույցների միջև բանակցությունները կավարտվեն կառուցողական եզրակացությամբ, և կարճ ժամանակում ապրանքը տեղ կհասնի։

Խնդիրը տեխնիկակա՞ն է

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան կարծում է, որ խնդիրը զուտ տեխնիկական տիրույթում է։

«Սա սովորական ապրանք չէ և սովորական բեռնափոխադրումների ու բարդ տրանզիտի մեջ չի տեղավորվում»,-շեշտեց նա։

Ցիպուրիան վերհիշեց, որ մեկ անգամ բեռը հետ են ուղարկել պարզապես այն պատճառով, քանի որ հնարավոր չի եղել այն թունելով անցկացնել։ Մեկ անգամ էլ պատճառ է դարձել նախապես նշված չափերի ու ծավալի գերազանցումը։ Մեկ այլ դեպքում՝ բեռը կանգնեցրել են, քանի որ վարորդի որակավորման ժամկետը լրացած է եղել։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել այս անգամ՝ նա որևէ մեկնաբանություն չի տվել։

Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն քաղաքական ենթատեքստը բացառեց․ «Ես լավ գիտեմ նման իրավիճակները։ Բացառված է, որ որևէ մեկը հենց այնպես վերցնի ու որոշի բեռնատարները ներս չթողնել»։

Մամրաձեն ևս կոչ արեց սպասել պաշտոնական հայտարարությունների։

81
թեգերը:
դեսպանատուն, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), բեռնափոխադրում, բեռնատար, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ քաղաքացիների հետ միջադեպ Վերին Լարսում․ դեսպանությունը բացատրեց` ինչ է տեղի ունեցել
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան
Ինքնագործունեությունը բարդացնում է իրավիճակը Լարսում` ստեղծելով լարումներ. Թանանյան
Տևական ժամանակ Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
Բեյրութ

Լիբանանում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել՝ Բեյրութի պայթյունից հայեր տուժել են, թե ոչ

237
(Թարմացված է 22:05 04.08.2020)
Համացանցը ողողվել է հզոր պայթյունի ահասարսուռ կադրերով։ Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Լիբանանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որտեղ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում և փորձում պարզել, արդյոք տուժածներ կան, թե ոչ ։ Կաթողիկոսի կողքով անցնող մարդիկ կանգ են առնում և օրհնություն խնդրում նրանից։ Կադրերում երևում է, որ տների ապակիները կոտրվել են, իսկ բեկորները թափվել գետնին, իսկ շտապօգնության մեքենաները՝ ազդանշանները միացրած երթևեկում։

Նշենք, որ "Management MIX" ընկերության տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն Էլ Facebook-ի իր էջում հայտնել է, որ պայթյունը որոտացել է իր տնից 10 կմ հեռավորության վրա, սակայն ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել: Նա տեսանյութ և լուսանկար է հրապարակել։

237
թեգերը:
Բեյրութ, Լիբանան, պայթյուն, դեսպանատուն, հայ