Հրայր Թովմասյան. արխիվային լուսանկար

Ինչու է Թովմասյանի պաշտոնանկության հարցով դիմումը մերժվել. ՍԴ–ն հրապարակել է որոշումը

223
(Թարմացված է 15:51 18.10.2019)
Սահմանադրական դատարանը համարում է, որ ԱԺ–ի դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել է ԱԺ դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը մերժելու հիմքերը։

Սահմանադրական դատարանը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով ՍԴ–ն իրավունք ունի լուծելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը, բայց և հիշեցնում է, որ ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, Սահմանադրական դատարանում պաշտոնավարում են «դատավորներ»:

Ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ. Հրայր Թովմասյանը` ՍԴ դատավոր–ՍԴ անդամ լինելու մասին

Մինչդեռ  Ազգային ժողովը 2019 թվականի հոկտեմբերի 4-ի իր որոշման մեջ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառում է երկու տարբեր եզրույթներ` «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր»։

««Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաև օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշմամբ որպես հիմք նշված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 109-րդ հոդվածի կարգավորումներին»,– ասված է ՍԴ որոշման մեջ։

Բացի այդ ՍԴ–ն փաստում է, որ Ազգային ժողովը Սահմանադրական դատարան է դիմել Թովմասյանի`էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Իսկ «էական կարգապահական խախտում» կարող է դիտվել միայն դատավորի` ՍԴ–ի  նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը, երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը և դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Մինչդեռ ԱԺ–ի դիմումում նման խախտումներ նշված չեն։

Միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ԱԺ–ի դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

ՍԴ որոշման մեջ մեջբերվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասը, որտեղ ասված է. «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում»։

ԱԺ–ից ստացված դիմումն ուսումնասիրելով, ՍԴ–ն հանգել է այն եզրակացության, որ խորհրդարանն իր ներկայացրած փաստերի ի հայտ գալու վերջին ժամկետ է դիտարկել 2019 թվականի սեպտեմբերի 6-ը:

ՍԴ–ն, սակայն, փաստում է, որ ԱԺ դիմումում շարադրված փաստերը հայտնի են եղել այդ ժամկետից շատ ավելի շուտ։

Օրինակ` «Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՍԴ–ն վարույթ է ընդունել 2019 թվականի հունիսի 21-ին։

Դիմումում մեջբերված հիմքերն ու դրանց ժամկետները վերլուծելով` ՍԴ–ն եզրակացնում է. «Ակնհայտ է դառնում, որ չի պահպանվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված երկշաբաթյա ժամկետը և, հետևաբար, դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան»:

«Կռիշից էին հարցնում». Հրայր Թովմասյանի հայրը պատմեց ԱԱԾ աշխատակիցների այցի մասին

Հենց այս հիմքերով էլ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել մերժել Ազգային ժողովի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը։

Հոկտեմբերի 3-ին ԱԺ–ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության նախագիծը Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմում ներկայացնելու մասին։

Դիմումում 4 հիմք էր ներկայացված Թովմասյանի պաշտոնանկության համար։

Նշվում էր, որ նա իրավունք չուներ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ վարույթին, քանի որ փոխկապակցված է ՀՀԿ–ի, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ։

Հրայր Թովմասյանը նաև Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կնքահայրն է։ Նա նախկինում Մարտի 1–ի գործով դատավարությունների վերաբերյալ հրապարակային կարծիք է արտահայտել, մասնակցել քրգործի վարույթին, ինչը կողմնակալ վերաբերմունքի հիմքեր է տալիս։  Իսկ չորրորդ պատճառն այն է, որ բոլոր հանգամանքներն անտեսվել են Թովմասյանի կողմից ու նա չի հայտնել նիստին իր մասնակցության անհնարինության մասին։

223
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, ԱԺ, Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, սահմանադրություն
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանի գործով կզբաղվի Հատուկ քննչական ծառայությունը
ՀՔԾ–ն Հրայր Թովմասյանին վերաբերող փաստաթղթեր է վերցրել ՀՀԿ գրասենյակից. Աշոտյան
Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ են կանչել
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш дает интревью Associated Press (18 февраля 2020). Лахор, Пакистан

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

2
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

 

2
Ժիրայր Ռեիսյան

Այստեղ պետք չէ բացատրել՝ ով է Էրդողանը և ինչ է ուզում անել Արցախում. սիրիացի պատգամավոր

40
Սիրիայում շատ լավ գիտեն՝ ինչպես է Թուրքիան քողարկված կերպով միջամտել այլ երկրների գործերին․ այնտեղ գրեթե տասը տարի է` ահաբեկչական պատերազմ է, որը մատակարարվում է թուրքական տարածքից։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սիրիական հասարակությունը լավ գիտի Ղարաբաղյան հակամարտության ու Թուրքիայի գործողությունների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը։

Արցախա–ադրբեջանական շփման գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։ Ընդ որում` ուղարկել է նրանց, ովքեր կռվում էին Սիրիայի օրինական կառավարության դեմ։

Հարցին՝ արդյո՞ք գրոհայինների մասին տեղեկությունը քննարկվել է Սիրիայի խորհրդարանում կամ կառավարությունում, Ռեիսյանը պատասխանեց` քանի դեռ տեղեկությունը ստուգված չէ ու ենթադրության մակարդակի վրա է, պաշտոնապես չեն մեկնաբանվում։ Ոչ ոք չի զարմանա, եթե հենց այդպես էլ եղել է։ Նա ավելացրեց` որովհետև տարբեր տեսակի վարձկաններն ու ահաբեկիչները ի վերջո պետք է ինչ–որ տեղ տարվեին։

Ռեիսյանն ընդգծեց, որ վերջին երկու օրվա ընթացքում սիրիական բազում պարբերականներ արդեն լուսաբանել են Ղարաբաղյան հակամարտությունը՝ հիշատակելով նաև վարձկանների մասին տեղեկությունը։ Ռեիսյանն ինքը երեկ հարցազրույց է տվել Սիրիայի ազգային ռադիոյին, այսօր՝ Իրաքի հեռուստատեսությանն ու սիրիական մի քանի պարբերականների։

Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ

Հարցին՝ արդյոք սիրիական ԶԼՄ-ներում եղե՞լ են Ադրբեջանի հարձակումը կամ Թուրքիայի միջամտությունը արդարացնող հրապարակումներ, Ռեիսյանն ասաց, որ նման բան լինել չէր կարող, քանի որ Սիրիան շատ լավ գիտի՝ ով է Էրդողանն ու ինչ է ուզում։

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Հալեպը գնդակոծվեց Թուրքիայի աջակցությամբ։ Ահաբեկիչները շատ մոտ էին Թուրքիայի սահմանին՝ 50 կիլոմետրի վրա, սահմանն էլ նրանց համար լրիվ ազատ էր։ Նոր Գյուղի ու Հալեպի հայկական այլ շրջանների վրա նետած արկերի վրա գրած էր. «Էնվեր փաշա»։ Հայերը բացառություն չեն. բազմազգ Սիրիայի այլ ժողովուրդների հանդեպ Անկարայի վերաբերմունքը (այժմ արդեն նաև ակնհայտ) առանձնապես չի տարբերվում։

«Հայաստանն ու Սիրիան բազում նմանություններ ունեն Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի հարցում, լինի դա նրա տարածողական քաղաքականությունը, թե իրեն գերտերություն պարտադրելը», - ավելացրեց Ռեիսյանն ու նշեց, որ Թուրքիան ուզում է ուրիշներին օգտագործել նեոօսմանյան նկրտումների համար՝ սեփական ուժերը պահպանելու նպատակով։ Սիրիան դա լավ է հասկանում։

Նշենք, որ Սիրիայի պատերազմից առաջ Էրդողանը լավ հարաբերությունների մեջ էր Բաշար Ասադի հետ, բայց հետո սկսեց բացահայտ հայտարարել, որ նա պետք է հեռանա։ 2020 թվականին փետրվարին Սիրիայի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ հարվածներ հասցրին թուրքական ստորաբաժանումներին, որոնք գրավել էին Իդլիբ նահանգն ու այնտեղ ահաբեկիչների էին թաքցնում։

ՀՀ ԱԳՆ տեղեկություններով՝ Արցախում գործում են թուրք վարձկան հրահանգիչներ, ադրբեջանական բանակը զինված է մեծ քանակությամբ թուրքական ԱԹՍ-ներով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբեռհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով:

40
թեգերը:
Ժիրայր Ռեիսյան, Սիրիա, Արցախ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին
Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը աջակցում է Արցախում հակամարտության սրմանը. Փայլան
Ռուսաստանը Թուրքիային զսպելու համարժեք գործիքակազմ ունի. թուրքագետ