Զանա Բուկար Մուստաֆա

Փրկում են կյանքեր` առանց զենքի և վախի. «Ավրորայի» հերոսների անհավանական պատմությունները

136
(Թարմացված է 21:01 17.10.2019)
2019թ.–ի «Ավրորայի» դափնեկիրներին ընտրելը բարդ է լինելու, քանի որ բոլոր երեք հերոսները բացառիկ մարդիկ են, որոնք օգնում են մյուսներին` վտանգելով իրենց կյանքը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը ոչ միայն օգնում է փրկել կյանքեր, այլ նաև հայտնի է դարձնում մարդկանց, որոնք ամեն օր սխրանք են գործում։ Այս մասին «Ավրորա–2019»–ի հերոսների հետ հանդիպմանը հայտարարեց 2017թ.–ի մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան։

Том Катина на встрече героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
2017թ.–ի մրցանակի դափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինա

«Նոբելյան դափնեկիրներին գիտեն բոլորը, բայց «Ավրորայի» հերոսները ոչ մեկին հայտնի չեն։ Նրանք դուրս են գալիս ստվերից և աջակցություն ստանում մրցանակի օգնությամբ։ 2015թ.–ին ես ծայրահեղ վիճակում էի, ֆինանսները չէին բավականացնում դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի համար, բայց իմ կյանք մտավ «Ավրորան», և դա իրական օգնություն էր»,–նշեց բժիշկը։

Նա կարծում է, որ բարդ է դափնեկիր ընտրել մրցանակի հերոսների շարքում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հուզիչ և յուրահատուկ պատմություն ունի։ Այս տարի ընտրությունը հեշտ չի լինի. երեք հերոսները բացառիկ մարդիկ են, որոնք օգնում են մյուսներին` վտանգելով իրենց կյանքը։

Կրթություն մահվան դեմ

Զանա Բուկար Մուստաֆան փաստաբան է։ Նա դպրոց է հիմնել Նիգերիայի Մայդուգուրի քաղաքում։ Այնտեղ սովորում են «Բոկո Հարամի» (արգելված նիգերիական իսլամիստական կազմակերպության) դահիճների և նրանց զոհերի երեխաները։ Նրա ջանքերի շնորհիվ գրոհայինների գերությունից ազատ են արձակվել տասնյակ աղջիկներ, նրա շնորհիվ շրջանի երեխաները կրթություն են ստանում, միաժամանակ` իրենց հայրերի բռնած ուղուց խուսափելու հնարավորություն։

Основатель школы в нигерийском Майдугури, адвокат Занна Букар Мустафа на встрече героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Զանա Բուկար Մուստաֆա

«Իմ աշակերտները յուրահատուկ են. նրանք կանգնած էին ընտրության առաջ` դպրոց գնալ, կամ կռվել ու մահանալ։ Նրանք ճիշտ ընտրություն են արել, և դասասենյակում նստած են դահիճների ու նրանց զոհերի երեխաները։ Նրանք ընդունում և սիրում են միմյանց։ Բայց ևս մի առանձնահատկություն կա. մենք ծնողական կոմիտեներ չունենք, դրանց փոխարեն գործում են այրիների ասոցիացիաներ, որոնցում նույնպես դահիճների ու նրանց զոհերի կանայք են»,–ասաց Մուստաֆան։

Նրա խոսքով` երեխաները և նրանց մայրերը հասկանում են, որ միայն կրթությունը կարող է օգնել հաղթահարել ողբերգությունը և կյանքում գտնել սեփական ուղին։ Մուստաֆան դա վաղուց է հասկացել և ոչ մի օր դպրոցը չի փակել։

«Նրանք գիտեն, որ միայն Աստված է պաշտպանում, և մարդն ինքը պետք է գտնի իր ապաստանը։ Լինելով ողբերգության կրողներ` իմ աշակերտները կրթություն են ստանում և փոխում իրենց շրջապատող աշխարհը»,–վստահ է նա։

Մայրերը բռնության դեմ

Հուդա Ալ–Սարարին փաստաբան է Եմենից. նա իր ուժերով տեղեկություններ է հավաքում գաղտնի բանտերի ընդհատակյա ցանցի մասին և օգնում ազատ արձակել բանտարկյալներին։ Նրա շնորհիվ անօրինական բանտարկությունից ազատվել են մոտ հարյուր կալանավոր, որոնք ենթարկվել են բռնությունների, այդ թվում` սեռական։ Նրա որդին մահացել է բողոքի ակցիաների ժամանակ։

Встреча героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Հուդա Ալ–Սարարի

«Հազարավոր մայրեր շարունակում են բողոքել։ Նրանք կանգնում են կիզիչ արևի և հոդառատ անձրևների տակ։ Այդ կանայք ուզում են իմանալ` որտեղ են իրենց որդիները, իսկ ես գիտեմ. նրանց սպանել են կամ չարչարում են գաղտնի բանտերում։ Մայրերը պայքարում են ուժայինների դեմ։ Որդուս մահից հետո ես հասկացա նրանց ցավը, դարձա նրանցից մեկը։ Հավատում եմ նրանց ուժին և չեմ նահանջի», – նշեց նա։

Ալ–Սարիրին մտադիր է շարունակել տեղեկություններ հավաքել, իրավաբանների խումբ ձևավորել և օգնել հայրենիքում ժողովրդավարության զարգացմանը։ Նա նշեց, որ այդ առումով իր համար Հայաստանը փոքր երկիր չէ, քանի որ կարողացել է անցնել միջազգային հանրության անտարբերության միջով, իսկ հայ ժողովուրդը, ուղղելով մեջքը ճակատագրի հարվածներից հետո, մարդասիրություն է դրսևորում և օգնում փրկել մարդկանց։

«Հայերն օգնում են հաղթահարել սարսափները և փրկել մարդկանց։ Նրանք հնչեցնում են ցավի ձայնը, և այդ ուղերձը հաստատ կհասնի հասցեատիրոջը», – ասաց փաստաբանը։

Մարդասիրություն ահաբեկչության դեմ

Միրզա Դինային Luftbrücke Irak կազմակերպության համահիմնադիրն է, որը տուժած եզդիներին Իրաքից տեղափոխում է Գերմանիա, որտեղ նրանք բժշկական օգնություն են ստանում։ Միրզա Դինային օգնում է հարյուրավոր կանանց դուրս գալ «Իսլամական պետություն» խմբավորման բռնազավթած տարածքներից։

Соучредитель организации Luftbrücke Irak Мирза Диннайи на встрече героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Միրզա Դինայի

«Մենք ուտելիք և ջուր էինք բաժանում, իսկ մարդիկ մտնում էին ուղղաթիռ և փորձում դուրս գալ բռնության դժոխքից։ Հիշում եմ Իրաքից տեղափոխված առաջին 6 երեխաների աչքերը. հենց այդ ժամանակ գիտակցեցի իմ առաքելությունը։ Բռնության ենթարկված 1300 կանանց հետ զրույցից հետո կորցրել էի քունս և հանգիստս։ Աշխարհը չի կարող լռել։ Այդքան ցավ չի կարող աննկատ մնալ», – ասաց նա։

Դինային կարծում է, որ միայն մարդկային արժեքները և մարդասիրությունը կփրկեն աշխարհը, չէ՞ որ հենց դրանք են միավորում մարդկանց երկրի բոլոր ծագերում։ Նրա խոսքով` «Ավրորան» և հայերը ցույց են տալիս աշխարհին, որ իրենց համար կարևոր են արժեքները, և նրանք հասկանում են մարդկանց ցավը։

«Զոհին կարող է հասկանալ զոհը, և Ցեղասպանության սերունդները կարող են հասկանալ ցեղասպանության ենթարկված մարդկանց», – ասաց նա։

Лауреат международной гуманитарной премии Аврора-2016 Маргерит Баранкитс на встрече героев Авроры с жителями столицы (17 октября 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Մարգարետ Բարանկիտս

«Ավրորա 2019» մրցանակի դափնեկրի անունը կնշվի արարողության ժամանակ, որը տեղի կունենա 2019թ.–ի հոկտեմբերի 19–ին։ 1 միլիոն դոլար պարգևը թույլ կտա դափնեկրին շարունակել բարության էստաֆետը և աջակցել այլ կազմակերպությունների։ Հանձնաժողովն հերոսներին ընտրել է 719 հայտից, որոնք ստացվել են 79 երկրից։ Ընդհանուր առմամբ, առաջադրվել է 523 թեկնածու։

136
թեգերը:
Ցեղասպանություն, Հայաստան, Գյումրի, Ավրորա
Ըստ թեմայի
«Ավրորա – 2018»–ի հաղթողը հայկական տարազ է հագել
Քաթինան դարձել է «Ավրորա» նախաձեռնության նախագահ, Դեմոյանը հայտնվել է ղեկավար թիմում
Հայտնի է` ովքեր են «Ավրորա 2019–ի» հերոսները
Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը
Певица MакSим (Марина Абросимова) на музыкальной промо-акции (11 апреля 2018). Москвa

Գիտե՞ս արդյոք. «Սպարտակի» երկրպագուները օրիգինալ ձևով են առողջություն մաղթել Մաքսիմին

18
(Թարմացված է 17:24 25.07.2021)
Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն աջակցել են երգչուհի Մաքսիմին։ Կազանի «Ռուբինի» հետ խաղից առաջ մի քանի հարյուր մարդ կատարել է երգչուհու հիթերից «Знаешь ли ты?» (Գիտե՞ս արդյոք) երգը։ Այս մասին գրում է StarHit-ը:

Այս երգը արդեն մի քանի տարի է, որ «Սպարտակի» ոչ պաշտոնական օրհներգն է։

«Հավատում ենք լավագույնին և հույս ունենք, որ Մարինա Աբրոսիմովայի վիճակը շուտով կկայունանա։ Մենք քեզ հետ ենք», - նշել են «Սպարտակի» երկրպագուները։

Մաքսիմի PR տնօրեն Մարգարիտա Սոկոլովան շնորհակալություն է հայտնել ակումբի երկրպագուներին նման ջերմ խոսքերի համար:

«Շնորհակալություն աջակցության համար։ Նման երկրպագուների հետ մենք պարտավոր ենք ապաքինվել», - ասել է նա։

Երգչուհուն մեկ ամսից ավելի է` միացված է թոքերի արհեստական շնչառության սարք, վերջերս նրան բժիշկները գցեցին արհեստական կոմայի մեջ։

Մարինա Աբրոսիմովան, որը հայտնի Է Մաքսիմ կեղծանվամբ, լայն ճանաչում է ձեռք բերել 2000-ականների կեսերին «Դժվար տարիք» ալբոմի թողարկումից հետո։

Երգչուհին մինչև հիվանդանալն ակտիվ էր իր արվեստում. շրջագայում էր և նոր երգեր թողարկում։

«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա

18
թեգերը:
երկրպագու, ֆուտբոլ, կոմա, հիվանդանոց, երգչուհի
Ըստ թեմայի
«Մաքսիմը գիտակցության չի եկել». երգչուհու ներկայացուցիչը հերքել է նրա խոստովանահորը
Երգչուհի Մաքսիմի վիճակը ծանր է. նրա առողջության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Տասից մեկն է ողջ մնում. երգչուհի Մաքսիմի վիճակը ծայրահեղ ծա՞նր է
Արխիվային լուսանկար

Երևանի երթուղայիններում կարգելվեն ծոպավոր վարագույրները, խաղալիքները, խաչերն ու զարդերը

32
Երևանի քաղաքապետարանի խոսնակը զգուշացնում է, որ կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Այսուհետ Երևանի երթուղայինների ու ավտոբուսների վարորդների խցիկը չպետք է զարդարված լինի տարատեսակ խաղալիքներով, զարդերով, սրբապատկերներով։ Նման որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում տեղեկացրել է որոշման մասին։

«Մեր հանրային ավտոբուսների որոշ հարգարժան վարորդներ թյուրիմացաբար կարծում են, թե ավտոբուսի խցիկը կարելի է կահավորել սրբապատկերներով, փափուկ խաղալիքներով, ծոպավոր վարագույրներով, այլևայլ զարդերով, ընդհուպ՝ քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները զգուշացնում են, որ հանրային տրանսպորտի միջոցների սրահները և վարորդի խցիկները բացի զուտ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ տարրերով չեն կարող կահավորվել», - գրել է նա։

Կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության, տեղեկացնում է քաղաքապետարանի խոսնակը։

Հուլիսի 1-ից Երևանում ևս մեկ երթուղի կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով

32
թեգերը:
Հակոբ Կարապետյան, քաղաքապետարան, ավտոբուս, երթուղային
Ըստ թեմայի
Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը
Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ
«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում
Արխիվային լուսանկար

Աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կհեշտացվի

24
(Թարմացված է 18:15 25.07.2021)
Մարատ Հուսնուլինի խոսքով՝ ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանում նախատեսում են հեշտացնել աշխատանքային միգրանտների մուտքը երկիր։ Այս մասին Instagram-ի եթերում հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը։

Նրա խոսքով ՝ նման որոշումը կապված է շինհրապարակներում աշխատուժի պակասի հետ։ Ներկայում Ռուսաստանում շինհրապարակներում 1,5-2 մլն աշխատողի կարիք կա։

«Առաջիկա ամսվա ընթացքում կհեշտացնենք ընթացակարգը՝ աշխատողներ երկիր բերելու համար»,– ասել է նա։

Ռուսաստանի փոխվարչապետը նաև նշել է, որ այսօր Ռուսաստանում շինարարական ինֆլյացիայի աճ է նկատվում հետկորոնավիրուսյան բումի պատճառով:

Հայ «խոպանչիներն» ու ՌԴ-ի բարեփոխումները․ ի՞նչ է սպասում ապօրինի միգրանտներին

24
թեգերը:
շինարարություն, Ռուսաստան, աշխատանք, միգրանտ
Ըստ թեմայի
Միգրանտները ՌԴ–ում էլեկտրոնային պարտադիր քարտ կունենան. ի՞նչ է հայտնի դրա մասին
Աշխատանք առանց սահմանների. ԵԱՏՄ-ում միգրանտների համար նոր հնարավորություններ են ստեղծվում
Կարևորը՝ արագ․ Մոսկվայում պատվաստում են աշխատանքային միգրանտներին
Մոսկվայում աշխատանքային միգրանտների պատվաստման երկու կետ է բացվել