Ամերիկյան հատուկջոկատային

«Խավիարային դիվանագիտություն». CBS–ի սերիալում հակահայկական քարոզչություն է իրականացվում

175
(Թարմացված է 16:39 17.10.2019)
Սերիալի սիրահարները հերթական դրվագում կիմանան այն մասին, որ «Ադրբեջանը ԱՄՆ միակ դաշնակիցն է Կասպից ծովի շրջանում»։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի–Sputnik.  Ամերիկյան հատուկջոկատայինները CBS հեռուստաալիքով հեռարձակվող «Հատուկ ջոկատայիններ» սերիալի դրվագներից մեկում պաշտպանում են ադրբեջանական էլեկտրակայանը «հայ լոյալիստների» և շիիթական ոստիկանության գրոհից։

Դրվագներից մեկում գործողությունները ծավալվում են Ադրբեջանում։ Հրահանգի ժամանակ հատուկջոկատայիններին հայտնում են, որ «12 ժամ առաջ հայկական զինված ուժերը խախտել են Ադրբեջանի հետ հրադադարը ԼՂՀ շրջանում»։

Այն հարցին, թե ինչու նրանք պետք է միջամտեն հակամարտությանը, հրահանգիչը նշում է` «Ադրբեջանը մեր միակ դաշնակիցնէ  կասպյան շրջանում», որտեղ ներկա են Ռուսաստանն ու Իրանը։

«Գահերի խաղը» հանգիստ չի տալիս մարդկանց. սերիալի մոտիվներով նոր խաղ է ստեղծվել

Այնուհետև խոսք է գնում սահմանին ադրբեջանական էլեկտրակայանի մասին, որը կարող է հեշտ թիրախ դառնալ «հայ լոյալիստների», «շիիթական ոստիկանության» և այն ուժերի համար, որոնք ցանկանում են վերացնել ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում։

Ադրբեջանին վերաբերող հատվածը Twitter–ում հրապարակել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Ագաևը։

​«CBS–ով հեռարձակվող SEALTeam հայտնի սերիալի հաջորդ դրվագը տեղի է ունենում Ադրբեջանում։ Այդ դրվագում «ծովային կատուները» օգնում են հետ մղել հայերի հարձակումն Ադրբեջանի վրա, որը նրանք անվանում են «կասպյան տարածաշրջանում ԱՄՆ միակ դաշնակից»»,–տեսանյութին կից գրել է Ագաևը։

Հրապարակման տակ բուռն բանավեճ է առաջացել. վիճել են, իհարկե, հայերն ու ադրբեջանցիները։ Հայկական հատվածը, մասնավորապես, հետաքրքրվում էր, թե որքան է Ադրբեջանը վճարել  CBS–ին իրադարձությունների նման մեկնաբանության համար` հիշեցնելով «խավիարային դիվանագիտության» մասին։

Ովքե՞ր են սերիալների լավագույն չարագործները. առաջին տեղում կին է

Ոմանք անկեղծ տարակուսանք են հայտնել «հայ լոյալիստների և շիիթական ոստիկանության» «կոալիցիայի» վերաբերյալ։

«Հատուկ ջոկատայինները» կամ «Ծովային կատուները» Բենջամին Քավելի ամերիկյան դրամատիկ հեռուստասերիալն է, որի պրեմիերան CBS հեռուստաալիքի եթերում տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 27-ին։

CBS–ը (ամերիկյան հեռուստառադիոցանց) ԱՄՆ–ի երեք խոշորագույն հեռուստառադիոհեռարձակման ընկերություններից մեկն է։

175
թեգերը:
Արցախ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, սերիալ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Հնդիկները Հայաստանում. հնդկական սերիալներից մինչև Թաջ Մահալի լեգենդը
«Գահերի խաղը» սերիալի երկրպագուները կկարողանան կռվել Գիշերվա Արքայի հետ. տեսանյութ
Նոր սերիալի թիզերն արդեն պատրաստ է. նախորդ ֆիլմերին ու խաղերին նման չի լինելո՞ւ. տեսանյութ