Կառավարության նիստ, Նիկոլ Փաշինյան

Գործուղումների փողերն էլի քիչ են. կառավարության այցերն արդեն հատել են 1 միլիարդի սահմանը

43
(Թարմացված է 11:51 17.10.2019)
Կառավարությունը հերթական լրացումներն է կատարել 2019 թ–ի բյուջեում։ Արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարն արդեն գերազանցել է 1 միլիարդը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության անդամների արտասահմանյան գործուղումների համար 2019թ–ի բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի լրացուցիչ 290 մլն դրամ։ Որոշումը միաձայն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` առանց զեկուցման ու առանց քննարկման։

Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծից պարզ է դառնում, որ 290 մլն–ից 190-ը տրամադրվել է «արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» բյուջետային հոդվածով, 100 մլն–ը` «արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» հոդվածով։

Հիշեցնենք` գործուղումների վրա ծախսվող գումարներն ավելացնելու վերջին որոշումը կառավարությունն ընդունել էր 2019թ–ի սեպտեմբերի 17-ին` այդ նպատակի համար պահուստային ֆոնդից հատկացնելով 310 մլն դրամ:

Փաշինյանը դժգոհել է պատգամավորների «վոյաժներից». նա հրահանգ է իջեցրել. «Փաստ»

Նշենք, որ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված տարեկան գումարը 350 մլն դրամ էր, որն արդեն տարվա ընթացքում տարբեր որոշումներով (այդ թվում` այսօր ընդունած որոշմամբ) արդեն հասցվել է 1 մլրդ 145 մլն դրամի։

Նոր աշխատատեղեր, գործուղումներ. խորհրդարանում մոտ 900 մլն դրամի պակասուրդ է առաջացել

43
թեգերը:
փող, գործուղում, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
«2019թ–ի բյուջեն կարող է թերակատարվել». Փաշինյանը դա բնական է համարում
«Մեկուկես տարում մենք հետ գնացինք 19 տարի». Փաշինյանը` 1000 դրամների հիմնադրամի մասին
Երկարատև քննարկումները զայրացրին Նիկոլ Փաշինյանին. ՊԵԿ–ը չի ուզում զրկվել իր քննչականից