«Շիրակ» օդանավակայան

«Շիրակ» օդանավակայանում ավելի քան 20 միլիոն դոլարի ներդում է արվելու

203
(Թարմացված է 16:06 16.10.2019)
Նոր սրահի բացումից հետո «Շիրակ» օդանավակայանը կկարողանա էլ ավելի շատ ուղևորների ու չվերթեր ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 20 միլիոն դոլարի ներդրում կարվի, ու արդեն 2020 թվականի ապրիլին ժամանման նոր սրահ կբացվի։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

2007 թվականին ընկերության միջոցներով վերանորոգվել ու ասֆալտապատվել է 3220 մետր երկարություն ու 45 մետր լայնություն ունեցող թռիչքուղին, IDMAN լուսաազդանշանային համակարգ է տեղադրվել, հատուկ տեխնիկա է բերվել վերգետնյա սպասարկման համար, նաև Striker-3000 հրշեջ–փրկարարական մեքենա է բերվել։

«Գյումրու օդանավակայանի զարգացումը կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև կառավարության։ Նոր սրահի բացումից հետո «Շիրակը» կկարողանա էլ ավելի շատ ուղևորների ու չվերթեր ընդունել», – նշեց նա։

Վենդեն ավելացրեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է ակտիվ գործունեությունը և արդեն շուտով կսպասարկի Ryanair ընկերության չվերթերը դեպի Հռոմ, Միլան, Բեռլին։

«Ծրագրերը շատ են, ընկերությունը մտադիր է ամեն տարի ընդլայնել չվերթերի աշխարհագրությունն ու ավելացնել չվերթերի քանակը։ Վստահ է, որ ընկերությունը երկրին մեծ տնտեսական շահույթ կբերի ու թույլ կտա քաղաքացիներին էլ ավելի շատ ճամփորդել», – ընդգծեց նա։

Կապանի օդանավակայանը վերանորոգվում է, մյուսների հարցը լուրջ է. Ռևազյան

Հիշեցնենք` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կառավարում է Երևանի և Գյումրու օդանավակայանները։ Ընկերությունը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին։

Նոր առարկա` դպրոցականների համար. օդանավակայանում մնացող խաբված քաղաքացիներ չե՞նք ունենա

203
թեգերը:
Գյումրի, Շիրակի մարզ, օդանավակայան, Հայաստան
Ըստ թեմայի
Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է. լազերային լույսերի կիրառումը խոչընդոտում է օդաչուներին
Ryanair և Wizzair լոուքոսթերների հետ բանակցությունները շարունակվում են. Ավինյան
«RyanAir»–ը շատ է հետաքրքրված Հայաստանով. ե՞րբ ընկերությունը մուտք կգործի հայկական շուկա
Ստանիսլավ Զաս

Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

39
(Թարմացված է 16:58 29.07.2021)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

39
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան
ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով
Արմեն Շեկոյանը

Մահացել է արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը

23
(Թարմացված է 16:57 29.07.2021)
Հեղինակը բազմաթիվ սիրված գրքեր ունի, որոնցից են «Մետաքսի ճանապարհը», «Երևան-հյուրանոցը», «Անտիպոեզիան», «Թուղթ ու գիրը» ևա այլն։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կյանքի 68–րդ տարում այսօր մահացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

1976-1990 թվականներին աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1992-1997 թվականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

 

23
թեգերը:
Հայաստան, Մահ, Լրագրող, գրող

Առավելագույն արդյունքի հասնելու համար Ադրբեջանը դիմում է ավանդական գործիքին

0
(Թարմացված է 16:59 29.07.2021)
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից առաջադրվող «խաղաղության պայմանագրի» հետ կապված ռիսկերին։

Սահմանային լարվածության պատճառն այն է, որ հետպատերազմյան շրջանում առաջնագիծը մեր կողմից պատշաճ կերպով չկահավորվեց, համապատասխան ենթակառուցվածքներ չհիմնվեցին և պատահական չէ, որ ստեղծված իրավիճակում ցանկալի արդյունքի հասնելու համար Ադրբեջանը շարունակաբար դիմում է իր ավանդական գործիքին` սահմանային լարվածությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը։

Նրա կարծիքով` Ադրբեջանի կողմից մեզ առաջարկվող խաղաղության պայմանագրի հիմքում դրված են ակնհայտ ականներ, որոնք համապատասխանաբար առնչվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շահագործմանն ու Արցախի կարգավիճակին։

«Գրավոր արձանագրություններից, համատեղ ստորագրված հայտնի հայտարարություններից բացի եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնք նախատեսված էին կյանքի կոչել հետագայում, և քանի որ Փաշինյանի ու Ալիևի բանավոր փոխըմբռնման արդյունքում ՀՀ–ն ու Արցախը տարածքներ կորցրին, հետևաբար Ադրբեջանը ձգտում է հնարավորինս արագ հասնել բոլոր բանավոր պայմանավորվածությունների իրականացմանը` օգտագործելով պատերազմում իր հաղթանակն ու ազդեցությունը ողջ գործընթացում»,– ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Կութի մուտքը փակ է, Սոթքի հանքն էլ չի աշխատում. Սանոսյանը հայտնեց` ինչ իրավիճակ է մարզում

Աբրահամյանի համոզմամբ` այս իշխանությունների պարագայում, որոնք տապալել են հնարավոր ամեն ինչ, այնպիսի բարդ և նուրբ գործընթացի վստահումը, ինչպիսին սահմանազատումն է, կնշանակի Հայաստանի համար միանգամից ապահովել երաշխավորված պարտություն, որովհետև Ադրբեջանի ներկայիս կոշտ դիրքերից հանդես գալու պարագայում ՀՀ գործող իշխանությունն այդ  գործընթացն ամբողջովին տապալելու է։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

0
թեգերը:
Հայաստան, Սահման, Ադրբեջան, Տիգրան Աբրահամյան
Ըստ թեմայի
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին
Տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն. Արա Աբրահամյան
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են