ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում Վանաձորի օրվան ընդառաջ գրառում է կատարել։
«Այն էֆեկտը, որ ստացել ենք Գյումրիում, ստանալու ենք նաև Վանաձորում: Հոկտեմբերի 26-ը Վանաձորի օրն է: Բոլորով գնում ենք դբա լավը: Հ.Գ. Եվ այս էֆեկտը հերթով ստանալու ենք բոլոր քաղաքներում»։
Վարչապետը գրառմանը կից հրապարակել է մի տեսանյութ, որում երևում են Վանաձորում տեղադրված նոր շատրվանները։ Քաղաքում փորձարկվող լուսաձայնային շատրվանների կառուցման ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով։
Զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ. Փաշինյանը դիմել է տաքսիստներին ու անցորդներին
Երեկ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շատրվանները ցուցադրել էր Facebook-ի ուղիղ եթերում։
«Մենք ունենք երազանք, որի անունն է Վանաձո՛ր...»,– գրել էր նա։
Քաղաքապետը նաև գրել էր, որ նման լուսաձայնային շատրվաններն իրենց տեսակով առաջինն են տարածաշրջանում։
Վանաձորի օրը կնշվի հոկտեմբերի 26-ին. քաղաքի բնակիչներին շնորհավորելու կգնա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրվա միջոցառումների մեխը կլինի «Հայք» հրապարակում Արամ MP3-ի և «Գաթա» բենդի համերգը։
Ահա թե ինչ է փոխվել Հայաստանում. Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել