Նիկոլ Փաշինյանը` Աշխաբադում

ԱՊՀ հզորացում և հաղթանակի մասին հիշողություն. Փաշինյանը ելույթ է ունեցել Աշխաբադում

116
(Թարմացված է 14:27 11.10.2019)
Հայաստանի վարչապետը հիշեցրել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի մեջ Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի ահռելի ավանդի մասին։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն աջակցում է ցանկացած նախաձեռնության` ուղղված տնտեսական համագործակցության խորացմանը և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը։ Այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստում։

Նրա խոսքով` Երևանը ողջունում է ԱՊՀ–ում ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագրի ընդունումը և կարծում, որ իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է տանել հետևողական և համակարգված աշխատանք։

«Մենք աջակցում ենք «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման փոխանցման մասին» կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ կոնվենցիան, մասնավորապես, կարող է ընդլայնել մեր համագործակցությունը հանցագործության կատարման համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառման հարցում»,–ասել է վարչապետը։

Փաշինյանը հակադարձել է Ալիևին

Աշխաբադում նիստի արդյունքում ընդունված ևս մեկ կարևոր փաստաթուղթ Փաշինյանն անվանել է ԱՊՀ երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված կոչ՝ կապված Հայրենական մեծ պատերազմի 75–ամյակի հետ։

«Կարևոր ենք համարում ժամանակակից երիտասարդությանը տեղեկացնել այն որոշիչ դերի մասին, որ խաղացել են մեր ժողովուրդները ֆաշիզմի դեմ հաղթանակում», – նշել է նա։

ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերն ահռելի ավանդ ունեն այդ հաղթանակի մեջ։ Տարբեր գնահատականներով` Հայրենական մեծ պատերազմում զոհվել է մինչև 300 հազար հայ։ Նա հիշեցրել է, որ հայերը պայքարել են ոչ միայն խորհրդային բանակի շարքերում, այլ նաև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից օկուպացված երկրներում դիմադրության շարժմանը։ Վարչապետը նշել է, որ ֆրանսիական դիմադրության ղեկավարներից մեկը ազգությամբ հայ Միսաք Մանուշյանն է եղել։

Նիկոլը ճիշտ էր. ՀՀԿ փոխնախագահը Փաշինյանի պատասխանը տեղին է համարում

Փաշինյանը նշել է, որ Հայաստանն աջակցում է ցանկացած կառուցողական քայլի` ուղղված պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը, և դեմ է դրանց սուբյեկտիվ մեկնաբանությանը։

116
թեգերը:
Թուրքմենստան, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Աշխաբադ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանը լուսանկար է հրապարակել Աշխաբադից
Հայաստանն ու Ուզբեկստանը միջկառավարական հանձնաժողով կձևավորեն
Հեյդար Ալիևը ճանաչել է ԼՂՀ–ն ու դա հաստատել իր ստորագրությամբ. Շավարշ Քոչարյան
Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

0
(Թարմացված է 22:16 06.05.2021)
Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դատական գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։

«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», - գրված է գործի նկարագրության մեջ։

Այսինքն՝ փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։

Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները դատի են տվել Փաշինյանին, նրա խոսնակին և աշխատակազմին

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Աթանեսյան, Հայաստան
ԱԺ

Հայաստանի ապագա խորհրդարաններում ավելի քիչ պատգամավորներ կլինեն

13
(Թարմացված է 21:51 06.05.2021)
Խորհրդարանում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի, բայց կպահպանվեն ազգային փոքրամասնությունների համար երաշխավորված 4 տեղերը։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik․ Հայաստանի ապագա խորհրդարաններում պատգամավորների առավելագույն թիվը կնվազի։ Այդ մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որն այսօր ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Այժմ պատգամավորների նվազագույն թիվը 105 է (101+չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ)։ Նման նվազագույն թիվ է հավաքվում, եթե որևէ կուսակցություն կամ դաշինք հաղթում է ընտրություններում ՝ հավաքելով ձայների 50-ից 66 տոկոսը։ Եթե կուսակցությունը հավաքում է ավելի քան 66 տոկոս ձայն, ապա ընդդիմությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի նրանց պատգամավորները խորհրդարանում կազմեն առնվազն մեկ երրորդը։ Եթե հաղթած կուսակցությունը հավաքում է ավելի քան 50 տոկոս, բայց 54 տոկոսից պակաս, նրանց տալիս են լրացուցիչ մանդատներ, որպեսզի կարողանան հավաքել մինչև 54 տոկոս ձայն՝ նույնիսկ բացակա կամ գործուղված պատգամավորների դեպքում խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար։

«Հավանականությունը, որ այս խաղի կանոններով լրացուցիչ տեղեր կավելացվեն պատգամավորների, էապես նվազեցվում է, բայց դրանից չեն տուժում փոքրամասնության երաշխավորված տեղերը, խորհրդարանն էլ ավելի ներառական է դառնում»,- ասաց Դանիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը կրճատվում է 5 տոկոսից մինչև 4 տոկոս։

«Մենք խրախուսում ենք ավելի շատ կուսակցական համակարգի կայացումը և կուսակցությունների մասնակցությունն ընտրական գործընթացներին»,- ասաց Մակունցը։

ՔՊ–ն արտահերթ ընտրություններին կմասնակցի առանձին՝ առանց դաշինքի. Մակունց

Բացի այդ, կկրճատվի ընտրություններին մասնակցելու գրավը՝ 10–ից մինչև 7,5 մլն դրամ։ Դա նույնպես կարվի փոքր կուսակցությունների համար ընտրություններին մասնակցելը հեշտացնելու նպատակով։

Այս և մյուս փոփոխություններն առաջարկվում է գործողության մեջ դնել ոչ թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, այլ հաջորդների։

ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

13
թեգերը:
Պատգամավոր, ԱԺ, Հայաստան