էրիկ Գրիգորյան. արխիվային լուսանկար

«Հայանտառը» 424 մլն դրամ կստանա 3 մարզում անտառվերականգնման համար

24
Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է դրամաշնորհի 1 միլիոն 200 հազարը վերադարձնել պահուստային հիմնադրամ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 424 մլն դրամ կստանա Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար։ Հարցն այսօր` հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ստեփանավանի անտառները հատողներն ու դրա դիմաց կաշառք ստացողները կնստեն ամբաստանյալի աթոռին

«Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց Գրիգորյանը:

Է՛լ դատախազի որդի, է՛լ քաղաքապետի կին, է՛լ մտերիմ. ովքեր են 12 տարի առաջ հողերի տիրացել

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում այս տարվա օգոստոսի 11–ին խոշոր հրդեհ էր բռնկվել, որը մարելուն մասնակցում էին փրկարարներ, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիկ ազգային պարկ»-ի 15 աշխատակից։

24
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, դրամաշնորհ, «Հայանտառ» ՊՈԱԿ, փող, ՀՀ կառավարություն, Էրիկ Գրիգորյան
Ըստ թեմայի
Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը
Կացինդ բեր, գլխովդ տամ. խառնաշփոթ իրավիճակ` Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի բաժնում
Մելիքյան. «Անտառային հրդեհները կանխարգելելու համար շատ կարևոր է մարդկանց իրազեկումը»