Դատավորի մուրճ

Հաստատվեց. դատական համակարգի բարեփոխումը պետության վրա 20 մլրդ դրամ կնստի

53
(Թարմացված է 14:52 10.10.2019)
Մինչև 2023 թվականը դատական համակարգի աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան, միաժամանակ կավելանա նրանց նկատմամբ հսկողությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը։

Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ բարեփոխումները վերաբերելու են բոլոր ոլորտներին։

«1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային և քաղաքական կոռուպցիայի երևույթների կայուն առկայությամբ»,– նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայացնելով` ասաց Գրիգորյանը։

«Պահպանել և բազմացնել». ՌԴ–ն Հայաստանին կներկայացնի դատական փորձաքննության ոլորտի փորձը

Դատական համակարգում կստեղծվի էլեկտրոնային արդարադատության հարթակ, որը թույլ կտա թվայնացնել քաղաքացիական, վարչական ու սնանկության գործերը։ Կթվայնացվեն նաև բոլոր քրեական գործերը, որոնք վարույթի բոլոր փուլերում հասանելի կլինեն վարույթի բոլոր մասնակիցների համար։

Նախատեսվում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որում ներգրավված կլինեն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։

Փոփոխություններ են նախատեսվում նաև Ընտրական օրենսդրության ու ընտրական մարմինների աշխատանքում։

«Նախատեսվում է կարգավորում, որի շրջանակներում դատավորներին գույքային դրության ստուգման հետ մեկտեղ` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է քննի ԲԴԽ անդամների հայտարարագրերն ու խախտումներ հայտնաբերելու դեպքում նյութերն ուղարկի ԲԴԽ»,– ասաց Գրիգորյանը` հավելելով, որ դատավորների համար կնախատեսվեն կարգապահական տույժեր։

Նախատեսվում է նաև դատախազների ու քննիչների նկատմամբ վերահսկողության ուժեղացում` միաժամանակ նաև աշխատավարձերի բարձրացում։

Ռազմավարության ու դրանից բխող բոլոր ծրագրերի իրականացման արժեքը 2019-23թթ–ի համար կառավարությունը գնահատել է շուրջ 20 մլրդ դրամ։

Կառավարության հաստատած ռազմավարությունն առաջիկայում կքննարկվի նաև Ազգային ժողովում։

53
թեգերը:
Դատավոր, Դատարան, ՀՀ կառավարություն, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), դատական համակարգ
Ըստ թեմայի
Հայաստանի ամենաապիկար վտանգները սպառնում են դատական համակարգից. Փաշինյան
Օրբելյան. «Դատական համակարգին ճնշում են Քոչարյանի գործով ցանկալի արդյունք ստանալու համար»
«Մարդկանց մոտ տպավորություն կա, որ դատական համակարգն ամենավատն է. նման բան չկա». նախարար
«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան