Նիկոլ Փաշինյան

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». Փաշինյանն աջակցել է ֆլեշմոբին

248
(Թարմացված է 09:07 10.10.2019)
Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է։ Բազմաթիվ մեմերից անկախ, այս ֆլեշմոբը մեծ տարածում է ստանում։ Ամբողջ Հայաստանում նման գրությամբ պաստառներ են հայտնվել նույնիսկ արտաքին գովազդային վահանակների վրա։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հայրենասիրական ֆլեշմոբին, որը սոցցանցերի  հայկական տիրույթում մեծ տարածում է ստանում։

Ֆլեշմոբի իմաստն այն է, որ մարդիկ թղթի վրա իրենց ձեռքով հայերենով գրեն` «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» և տեղադրեն լուսանկարը սոցցանցում։ Հայաստանի քաղաքներում նման գրությամբ պաստառներ են հայտնվել նույնիսկ գովազդային վահանակների վրա։

«Ձև եմ բռնել մթոմ...»․ ինչ նոր ֆլեշմոբ է սկսում Արուս Տիգրանյանը

Դեռ հոկտեմբերի 4-ին Փաշինյանը գրել էր այդ ակցիայի մասին` տեղադրելով գովազդային վահանակի լուսանկարը և նշելով. «Երևանում և ընդհանրապես` Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված»։

«Միանալով ֆլեշմոբին: Դու նույնպես միացիր՝ քո ձեռքով գրածը, քո պատին»,–գրել է Փաշինյանը։

Նշենք, որ թեև այս ֆլեշմոբն արդեն բազմաթիվ մեմերի առիթ է դարձել, սակայն վարչապետի ակտիվությունը դուր է եկել բազմաթիվ բաժանորդների։ Նրանք ոչ միայն կատարել են կոչը, այլև ողջունող մեկնաբանություններ գրել։

Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել. լուսանկար

Թեև թերահավատներ ևս եղել են։ Նրանք քննադատեցին ֆլեշմոբը` նշելով, որ «սրանք վարչապետի բանաստեղծության տողերն են, այդ իսկ պատճառով այդքան էլ լավ չէ և անհամեստ է նման բան տարածել PR-ի համար»։ Այնպես էր, այժմ համացանցում իրական վիրտուալ մարտեր են գնում, որոնց մասնակիցները պաշտպանում են սեփական տեսակետը։

Ֆլեշմոբ Գյումրիում. երթի մասնակիցները Ֆրանկոֆոն երկրների նկարներով բաճկոններ էին հագել

248
թեգերը:
հայեր, հայ, Հայաստան, ֆլեշմոբ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Սխկել», թե «չսխկել». Փաշինյանը խոստովանում է՝ գայթակղությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին և համատեղ սելֆի հրապարակել. տեսանյութ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ալեքսիս Օհանյանին. տեսանյութ
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

0
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

0
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
ԱԻՆ

Երևանում 28-ամյա քաղաքացին սպառնացել է վնասել իրեն ու տան անդամներին

2
(Թարմացված է 17:36 15.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատի անդամները։ Նրանք կանխել են ինքնասպանության փորձը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը սպառնացել վնասել և՛ իրեն, և՛ տան մյուս բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է օգոստոսի 15-ին` ժամը 13։37-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Երևանում տղամարդ է նետվել շենքից

Փրկարարները կանխել են 28–ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։

Երևանում նախարարի աշխատակազմի ղեկավարի օգնությամբ կանխվել է երիտասարդի ինքնասպանությունը

 

2
թեգերը:
ինքնասպանության փորձ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Ավտովթար Արմավիրի մարզում. տուժածների թվում 3 երեխա կա