Այգեհովիտ գյուղի ArMath լաբորատորիան. արխիվային լուսանկար

Հայաստանը կարողանում է նվիրել. ինչպես են հնդիկները ArMath–ի օգնությամբ ինժեներիա սովորելու

141
(Թարմացված է 19:42 10.10.2019)
Ինչպես Հայաստանում, Հնդկաստանում նույնպես այդ լաբորատորիաներին աջակցելու է մասնավոր բիզնեսը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանն այդ համաձայնագրից շահույթ չի ստանա. իր գիտելիքները կնվիրի հնդիկ դպրոցականներին։ Հնդկաստանի 3000 դպրոցներում առաջիկա 2 տարվա ընթացքում ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաների հայկական մոդել են ուզում բացել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց հնդկաստանաբնակ ձեռներեց Արմեն Աղաբեկյանը։

Հայաստանի դպրոցների 50 տոկոսում մինչև տարեվերջ «Արմաթ» լաբորատորիաներ կգործեն

ArMath –ի փորձը կիրառելու մասին համաձայնագիրը կնքվել է Երևանում անցկացվող երկու խոշոր տեխնոլոգիական միջոցառումների ընթացքում։  Դրանցից մեկը DigiTec–ն է, մյուսը` WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը։

Սկզբում ինժեներական լաբորատորիաներ կբացեն երկու դպրոցում` մեկը մասնավոր, մեկը` պետական։ Առաջինից ստացած եկամուտն ամբողջությամբ կներդնեն երկրորդի աշխատանքի մեջ։

Ինժեներական լաբորատորիաների մոդելը ստեղծել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այստեղ նաև մանրամասն ուսումնական ծրագիր են մշակել  դրանց համար։ Այդ մոդելը Հայաստանը Հնդկաստանին չի վաճառում, այլ փոխանցում է` ընդ որում և գաղափարը, և նրա գործունեության երկար տարիների փորձը։ Այսպիսի լաբորատորիաներ Հայաստանում աշխատում են արդեն մի քանի տարի, և այստեղ աշխատող դասախոս–հրահանգիչները մեծ փորձ են ձեռք բերել։

«Մենք այդ ողջ փորձը կցուցադրենք կրթության նախարարության պաշտոնյաներին և՛ Հնդկաստանի առանձին նահանգների մակարդակով, և՛ կենտրոնական մակարդակով` Նյու Դելիում։ Հետագայում մենք օգնելու ենք նման դպրոցական խմբակների բացմանը։ Դրա համար մի քանի համակարգիչ, եռաչափ տպիչ է անհրաժեշտ, ցանկության դեպքում` նաև ինչ–որ ուսումնական հաստոցներ»,–հայտարարեց Աղաբեկյանը։

Երկու տարվա ընթացքում նախագիծն ուզում են տարածել 3 հազար դպրոցում (Հնդկաստանում գործող շուրջ 700 հազարից)։  Այդ լաբորատորիաներին աջակցելու է մասնավոր բիզնեսը (ինչպես Հայաստանում)։

Աղաբեկյանն ավելացրեց, որ Հնդկաստանի օրենքներով` միջին և խոշոր բիզնեսն իր շահույթի որոշակի փոքր տոկոսը պետք է ծախսի սոցիալական պատասխանատվության ծրագրերի վրա։ Հենց այստեղ էլ Աղաբեկյանն առաջարկ է արել իր հնդիկ ձեռներեց գործընկերին։

«Ես ասացի նրանց. դուք ձեր երեխաներին լավ դպրոցներ եք տալիս, սակայն Հնդկաստանում միլիոնավոր մարդիկ կան, որոնք դա անել չեն կարող։ Եկեք նրանց համար որևէ բան անենք։ Չէ՞ որ եթե երեխան աղքատ ընտանիքից է, դա չի նշանակում, որ նա պետք է կարողանա միայն գրել և կարդալ», – պատմեց Աղաբեկյանը։

Ծրագրավորողներից բացի նաև ինժեներներ են պետք. ԻՏՁՄ-ն նոր առաջնահերթություններ է նշում

Հայաստանը չպետք է վախենա, որ Հնդկաստանում լավ ինժեներների թիվը կմեծանա։ Խելացի մարդկանց մեջ հայերը ոչ թե մրցակից են տեսնում, այլ գործընկեր, ընդգծեց նա։

Նշենք, որ WCIT 2019 համաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել ավելի քան 60 երկրների պատվիրակություններ։

141
թեգերը:
WCIT 2019, դպրոց, հնդիկ, հայ, Հնդկաստան, Հայաստան, լաբորատորիա
թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
Ըստ թեմայի
ԿԳՆ–ն «գլուխգործոց» է գրել ուսուցիչների համար, բայց այնքան ծիծաղելի չէ, որքան թվում է
ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին 7 տարիների ընթացքում աճել է 5 անգամ. Փաշինյանը` Քյոլնում
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել «Хищник». տեսանյութ և լուսանկարներ
Երևանյան դպրոցը նոր մակարդակի 3D տպիչ ունի. չի մամլում, բայց գոլորշիացնում է ճառագայթով
Ալեն Սիմոնյան

Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

3
(Թարմացված է 22:31 24.09.2020)
ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն մեկ մտահոգություն ունի` կապված ընդդիմության՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի հետ։

«Ես կարծում եմ, որ մենք, ցավոք, կորոնավիրուսով վարակվածների աճ կունենանք հավաքից հետո։ Միայն դա է։ Այլապես յուրաքանչյուր ոք ազատ է ներկայացնել իր պահանջները», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

«Հայաստանի քաղաքացիները մշտապես կապի և զրույցի մեջ են Հայաստնաի իշխանությունների հետ։ Եվ նրանք լավ գիտեն թե՛ ՀՅԴ–ի, թե՛ ԲՀԿ–ի անցած ճանապարհները, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մասին հրապարակված տեղեկությունները և գնահատականները։ Ծառուկյանը քաղաքական ապաստարան է հայցում իր համար, Դաշնակցությունը` ռեստարտ, իսկ Վանեցյանի մասով զերծ կմնամ մեկնաբանություններից», – ասաց փոխխոսնակը։

«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիք» կուսակցությունը համատեղ հանրահավաք են նախապատրաստում Ազատության հրապարակում։ Պահանջներից մեկը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է։

3
թեգերը:
ընդդիմություն, փոխխոսնակ, հանրահավաք, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում
Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդինն է. Ծառուկյանը՝ մեծ հանրահավաք անելու մասին
Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին
Միքայել Մինասյան

«Հո չենք գողանալու, բերենք». Ալեն Սիմոնյանը գիտի Միքայել Մինասյանի տեղը

45
(Թարմացված է 22:20 24.09.2020)
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոսեց Միքայել Մինասյանին Հայաստան վերադարձնելու ճանապարհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները լավ գիտեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից։

«Հա, հասցեն գիտենք, բայց հո չենք գնալու, գողանանք ու բերենք։ Երկիրը պետք է արտահանձնի, իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան», – ասաց Սիմոնյանը։

Նա հաստատեց լրագրողների այն տեղեկությունը, որ Մինասյանը Ռուսաստանում է, Սոչի քաղաքի հյուրանոցներից մեկում։

«Ինչպես գիտեք` վերջերս Ռուսաստանը արտահանձնեց մեզ մեկ քաղաքացու։ Խոսքը «Ալրաղացի Լյովիկի» մասին է։ Այնպես որ, գործընթացները տեղի են ունենում», – նշեց ԱԺ փոխխոսնակը։

Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ բավարարեց Մինասյանի` կալանավորման մասին միջնորդությունը։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

45
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Ալեն Սիմոնյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան