Վլադիմիր Գասպարյան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը չի փոխվել, բայց կփոխվի

169
(Թարմացված է 07:46 10.10.2019)
Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շուրջ Sputnik Արմենիան լսել է նախկին ոստիկանապետի փաստաբանի ու Քննչական կոմիտեի պարզաբանումները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը չի փոխվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Մեղադրանքում ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի հոդված չի ավելացվել»,–ասաց փաստաբանը` հերքելով Քննչական կոմիտեի` շուրջ 2 շաբաթ առաջ տարածած հայտարարությունը Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը խստացնելու մասին։

Քննչական կոմիտեում փաստաբանի այս հայտարարությունը ևս չհերքեցին։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքն այս պահին իսկապես դեռ փոխված չէ։

«Մենք ընդամենը հաղորդագրություն ենք տվել այն մասին, որ դատախազությունից նման ցուցում ենք ստացել։ Բայց այդ գործընթացը որոշակի քննչական գործողություններ ու ընթացակարգեր է ենթադրում, որոնք հիմա ընթացքի մեջ են։ Այնպես չէ, որ ցուցումը ստանալուն պես նույն վայրկյանին մեղադրանքը փոխվում է»,–ասաց Հարությունյանը։

Սաշիկ Սարգսյանը բոլորի փոխարեն վճարել է, բայց Վլադիմիր Գասպարյանի մեղադրանքը խստացվել է

Հիշեցնենք` 2019թ.–ի սեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար (Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Օրեր անց, սակայն, Քննչական կոմիտեն հայտնեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ավելի ծանր հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Գասպարյանին նոր մեղադրանքն առաջադրվելու է Քր. օր.375-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն իրականացվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով) ու 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (առանձնապես խոշոր չափի յուրացում ու վատնում)։

Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը վերաբերող հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Քրեական գործով բացահայտված փաստերով, Վլադիմիր Գասպարյանը 1997թ. հունիսից մինչև 2011թ. նոյեմբերը, զբաղեցնելով ռազմական ոստիկանության պետի, ապա պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ ռազմական ոստիկանության զորամասի 3 զինծառայողներ 2001, 2004, և 2009թթ.-ից աշխատանքի են ընդունվել, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել ծառայության։ Փոխարենը նրանցից մեկն աշխատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի մոտ` որպես վարորդ, մյուս երկուսը`Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի մոտ` որպես թիկնապահ։

Ըստ մեղադրանքի` Գասպարյանն այս մասին իմանալով, ոչ միայն  իրավական ընթացք չի տվել դեպքին, այլև 2010 թ.-ի դեկտեմբերի 3-ին 5 տարի ժամկետով երկարաձգել է նրանցից մեկի զինծառայության ժամկետը:

Այդ տարիների ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայրների աշխատակիցներին պետական բյուջեից վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ գումար։

Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Նախաքննական մարմինը հայտնել էր նաև, որ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանն ամբողջությամբ փոխհատուցել է վնասը` վճարելով 54.790.433 դրամ։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեղադրանքն անհիմն է համարում, քանի որ, իր խոսքով, ռազմական ոստիկանության պետը ոստիկանության աշխատավարձերի ֆոնդի նկատմամբ  որևէ լիազորություն չունի: Նույն հիմնավորմամբ, Աթանեսյանը չի կարծում, թե Ալեքսանդր Սարգսյանը Գասպարյանի փոխարեն փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը։

169
թեգերը:
Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյան, փաստաբան, Հայաստան, Մեղադրանք, Տիգրան Աթանեսյան, ՀՀ քննչական կոմիտե, Վլադիմիր Գասպարյան

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

0
(Թարմացված է 22:46 01.06.2020)
  • Մայրն ու դուստրը
  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
  • Մոր ապահով ձեռքերում
  • Պաղպաղակով տղան
  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
Երևանի փողոցներում երեխաների թիվն այնքան էլ մեծ չէր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի 1-ին մանուկների լացի ու ծիծաղի ձայները լսվում էին ողջ օրվա ընթացքում։

Երևանի փողոցներում այսօր` Երեխաների պաշտպանության օրը, սովորաբար «խցանումներ» էին լինում հենց երեխաների առատությունից։

Սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով Երևանում տոնական միջոցառումներ չեղան, և երեխաները մնացին առանց տոնի։

Քաղաքի կենտրոնում ծնողների հետ զբոսնող երեխաներին զարմացնող մուլտհերոսներ չկային, այտերին ջրաներկով գունազարդումներ անողներ չկային. փոքրիկները ստիպված էին բավարարվել պաղպաղակով ու փուչիկներով։

 

0
  • Մայրն ու դուստրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Մայրն ու դուստրը

  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ

  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ

  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում

  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
    © Sputnik / Aram Nersesyan

    Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը

  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում

  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
    © Sputnik / Aram Nersesyan

    Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին

  • Մոր ապահով ձեռքերում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մոր ապահով ձեռքերում

  • Պաղպաղակով տղան
    © Sputnik / Asatur Yesayants

    Պաղպաղակով տղան

  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում

  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում

  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում

Մարգարիտա Սիմոնյան

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

4
(Թարմացված է 22:29 01.06.2020)
Սիմոնյանը երկու տեսանյութ է հրապարակել և ցույց տվել 3 երեխաներին` 6 տարեկան Մարիաննային, 5 տարեկան Բագրատին ու 6 ամսական Մարոյին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Երեխաների պաշտպանության օրը տեսանյութ է հրապարակել և խոսել երեխաների դաստիարակության մասին։ Տեսանյութերից մեկում 6 տարեկան Մարիաննան ու 5 տարեկան Բագրատը խաղում են ու ֆրանսերեն խոսում։

«Կանոն առաջին` ֆիզիկական որևէ պատժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ոչ մի ապտակ, անկյուն կանգնեցնել և այլն։ Փոքր տարիքում իմ ամենասարսափելի պատիժն այն էր, երբ մայր ասում էր. «Մարգարիտա, դու ինձ հիասթափեցրիր»։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի», – խոստովանել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նա նշել է, որ ցանկացած ֆիզիկական պատժամիջոց նվաստացնում է երեխային և ազդում նրա հոգեբանության վրա։ Սիմոնյանի կարծիքով` ամուսինը` Տիգրան Քեոսայանը, երեխաների դաստիարակման հարցում նույն կարծիքն ունի։

Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

Այդ գրառումից մի քանի ժամ առաջ Սիմոնյանը հուզիչ տեսագրություն էր հրապարակել և ցույց տվել կրտսեր դստերը` 6 ամսական Մարոյին։ Փոքրիկը խաղում է տատիկի` հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նշենք, որ Սիմոնյանը միշտ երեխաների դեմքը փակում է սթիքերներով, սակայն այս անգամ մի պահ սմայլիկն իջնում է, և մենք կարողանում ենք տեսնել հիասքանչ Մարոյին իր սև ու խիտ հոնքերով և կլոր թշիկներով։

Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայրացավ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ

4
թեգերը:
երեխա, Տիգրան Քեոսայան, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը
Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը «Զարթիր, լաո» են երգում. վերադարձ դեպի արմատներ