ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) «Ականավոր մարդկանց մրցանակ» է շնորհել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանին։
Այն շնորհվել է Երևանում անցկացվող WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում։
Կարեն Վարդանյանը երկար տարիներ գլխավորում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Վարդանյանի և նրա գործընկերների ջանքերով Երևանում վաղուց և բավականին հաջող անցկացվում է DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսը։
Մեծ պահանջարկ է վայելում նաև միության մեկ այլ նախաձեռնություն` ArMAth դպրոցական ինժեներական խմբակները, որտեղ երեխաները ոչ միայն ծրագրավորում, այլ նաև մեխանիկայի և էլեկտրոնիկայի հիմունքներ են սովորում։ Դպրոցական լաբորատորիաները կամավոր հիմունքներով ղեկավարում են ոլորտի ձեռնարկությունները։
Այս փորձը սկսել են ընդօրինակել նաև մյուս երկրները. շուտով նման լաբորատորիաներ կհայտնվեն Հնդկաստանի, Եթովպիայի և Աֆղանստանի դպրոցներում։
Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան
Երևանում անցկացվող WCIT համաժողովի շրջանակում Հայաստան են ժամանել շուրջ 70 երկրների մի քանի հարյուր պատվիրակություններ։