Քիմ Քարդաշյան

Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում

4437
(Թարմացված է 22:25 09.10.2019)
Պարզվում է` Էջմիածնում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեխաները, այլև հենց Քիմն ու նրա քույր Քորթնին։ Ընտանիքի կնքահայր Նաիրի Սրապիոնյանը որոշ մանրամասներ է պատմել։

ԵՐԵՎԱՆ, 9 Հոկտեմբեր — Sputnik. Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե Քարդաշյան կոչել. դա ամերիկահայ հեռուստաաստղի եկեղեցական անունն է։ Պարզվում է` հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը, նրա քույր Քորթնին և Քորթնիի երեք զավակները։ Ընտանիքի մկրտողի և կնքահոր դերը ստանձնել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։

«Նրա համար (Քիմ Քարդաշյանի) Հեղինե անունն ենք ընտրել, քրոջ համար` Գայանե։ Ըստ եկեղեցական կարգի` առաջարկվել են անունները, նրանք համաձայնել են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց սարկավագ Նաիրի Սրապիոնյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմի երեք զավակները` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը, ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։

Քորթնի Քարդաշյանի երեխաները նույնպես մկրտվել են նույն օրը։ Քորթնիի ավագ որդի Մեյսոն Դիսիքը ստացել է Նարեկ անունը։

«Անկեղծ ասած` երեխաներն այնքան շատ էին, որ բոլորի անուններն արդեն չեմ հիշում. նրանք դեռ պետք է մեզ իրենց տվյալներն ուղարկեն, որ գրանցենք մեր մատյանում»,– ժպտալով ասաց սարկավագը։

Սարկավագը պատմեց, որ թեև մկրտարանում առավոտվանից գիտեին, որ հեռուստաաստղն իր ընտանիքով գալիս է մկրտվելու, սակայն իր դերը այդ մկրտության մեջ դեռ որոշված չէր։

«Ժամեր առաջ եմ իմացել, որ մկրտելու եմ ու կնքահայրն եմ լինելու։ Անհանգիստ չէի։ Իհարկե, ամեն օր չէ, որ հանրաճանաչ մարդկանց եմ մկրտում, սակայն բավականին փորձառու եմ թե՛ մկրտության մեջ, թե՛ կնքահայ լինելու»,–ասաց Սրապիոնյանը։

Sputnik Արմենիայի հարցին` ինչպես են մկրտության ժամանակ իրենց զգացել Քարդաշյան երեխաները, լացե՞լ են, վախեցե՞լ, ոգևորված հետևե՞լ ընթացքին, սարկավագը ժպտալով ասաց.

«Երեխաներն այնքան շատ էին, որ մենք բոլոր հնարավոր տպավորություններն ու էմոցիաներն այդ օրը տեսանք»։

Ըստ եկեղեցական կարգի` կնքահայրը պետք է հետագայում կապ պահի իր սանիկի հետ։ Սարկավագի խոսքով` ժամանակը շատ սուղ էր Քարդաշյանների հետ մանրամասն ամեն ինչ քննարկելու համար, ու նա չգիտի` ապագայում ինչպես կլինի իրենց կապը։

Նաիրի Սրապիոնյանը 27 տարեկան է, ավարտել է Գևորգյան ճեմարանը, այժմ սարկավագ է Էջմիածնի մկրտարանում։ Քարդաշյան ընտանիքի կնքահայրը դառնալու առթիվ սարկավագին անգամ շնորհավորել են ու կատակով «քավոր» են ասում։

Նշենք, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ավագ դստերը` Նորթ Ուեսթին մկրտել էր 2015-ին Երուսաղեմի Սբ Հակոբյանց հայկական եկեղեցում։ Քարդաշյան ընտանիքը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ եկել էր Հայաստան, ապա կնունքի համար մեկնել Իսրայել։ Այս տարի Քարդաշյանը Հայաստանում է WCIT–2019  ՏՏ համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով։

Հոկտեմբերի 7-ին Էջմիածի Մայր Աթոռ եկեղեցու մկրտարանում մկրտվել են Քիմը, նրա երեք երեխաները՝ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Քիմի քույր Քորթնին, Քորթնիի երեք երեխաները՝ Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը։ Հոկտեմբերի 8-ին Քիմը ՏՏ կոնգրեսին հանդես է եկել իր բիզնեսի մասին ելույթով, դրանից ժամեր անց քրոջ և զարմիկների հետ ծաղիկներ դրել Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այսօր էլ` հոկտեմբերի 9-ին, Քարդաշյաններին նկատել են Գառնիի տաճարում։

4437
թեգերը:
WCIT 2019, Էջմիածին, Հայ Առաքելական Եկեղեցի, Եկեղեցի, մկրտություն, Հայաստան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (197)
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը Հայաստանում է
«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը
ՏՏ ֆորումից մինչև Ծիծեռնակաբերդ․ Քիմ Քարդաշյանի երևանյան այցի երկրորդ օրը՝ լուսանկարներով
Քիմին Երևանում ողողել են նվերներով. նա շնորհակալություն է հայտնել հայ դիզայներներին
«Արարատ-Արմենիա» - «Նոա»

«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի չեմպիոն․ թիմը պաշտպանեց իր տիտղոսը

30
(Թարմացված է 19:57 14.07.2020)
Չորս օրվա տարբերությամբ «Արարատ-Արմենիան» և «Նոան» որոշեցին Հայաստանի ֆուտբոլի գավաթակրին ու չեմպիոնին: Հուլիսի 10-ին լարված պայքարում գավաթը նվաճեց «Նոան», իսկ բարձրագույն խմբի վերջին տուրում թիմերի մրցավեճը մրցաշարային աղյուսակին վերջնական տեսք տվեց:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Երևանի «Արարատ-Արմենիան» բարձրագույն խմբի վերջին տուրում Ֆուրջել Նարսինգի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ «Նոայի» նկատմամբ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Գավաթի եզրափակիչում թիմերի գերարդյունավետ խաղից հետո, դժվար էր նույնը սպասել այս խաղում: Կորոնավիրուսի պատճառով տևական ընդմիջումից հետո թիմերը շատ խիտ գրաֆիկով անցկացրին իրենց հանդիպումները, իսկ «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» համար ավելացավ գավաթի եզրափակիչը:

Բացի այդ, կարելի էր ենթադրել, որ բարձր տեմպով թիմերը հերթական խաղը դժվար թե կարողանան անցակցնել: Հաշվետու խաղում, ինչպես և գավաթի եզրափակիչում, հաշիվը բացեց «Արարատ-Արմենիան»՝ հանդիպման 16-րդ րոպեին աչքի ընկավ Ֆուրջել Նարսինգը: Խաղի 25-րդ րոպեին հիանալի հնարավորություն ուներ Յուսուֆ Օտուբանջոն: Բայց հաշիվը մնաց անփոփոխ: Իր վրիպումը Օտուբանջոն ուղղեց առաջին կեսի վերջին րոպեին՝ կրկնապատկելով «Արարատ-Արմենիայի» առավելությունը:

Երկրորդ խաղակեսում խաղի տեմպը չբարձրացավ: Հոգնածությունը երկու կողմերի ֆուտբոլիստների մոտ էլ առկա էր: Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» շատ հանգիստ վերահսկում էր խաղը: Խաղավերջում թիմերը փոխանակվեցին գոլային պահերով, բայց դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց: Երկու գնդակի առավելությունն «Արարատ-Արմենիան» պահպանեց:

Վարդան Մինասյանը երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիայի» չեմպիոն դարձրեց: Որպես մարզիչ Մինասյանը 4 անգամ չեմպիոն է հռչակվել «Փյունիկի» հետ: Չեմպիոնական տիտղոսներով սա լավագույն արդյունքն է հայ մարզիչների մեջ: 

«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը: Մրցանակային եռյակը վերջնական տեսք ստացավ զուգահեռաբար անցկացված «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղից հետո: «Շիրակը» հաղթանակի հասնելու դեպքում կարող էր շրջանցել «Նոային» ու աղյուսակում զբաղեցնել երկրորդ տեղը: Բայց 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Ալաշկերտն» ու նվաճեց առաջնության բրոնզե մեդալը: «Նոան» երկրորդն է:

Թե երբ կմեկնարկի 2020/21 թվականների մրցաշրջանը, հայտնի կդառնա մոտ ապագայում: ՀՖՖ-ն քննարկումներ է անցկացնում բարձրագույն խմբի ակումբների հետ նոր մրցաշրջանի մեկնարկի ժամանակացույցը հաստատելու համար: Ընդ որում, հաշվի առնելով առաջին խմբի դադարեցումն ու առաջատար «Լոկոմոտիվի» որակազրկումը, նոր մրցաշրջանում բարձրագույն խումբը, ամենայն հավանականությամբ, համալրելու է Չարենցավանի «Վանը»:

30
թեգերը:
Վարդան Մինասյան, չեմպիոն, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Քուվեյթի ընտրանու հետ. հայտնի է հանդիպման օրը
Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Նենսի Ավեսյանը երեխայի է սպասում. լուսանկար
Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են
 Արծրուն Հովհաննիսյան

Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան

40
(Թարմացված է 19:46 14.07.2020)
Հովհաննիսյանը նշել է, որ հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական գործողություններ են ընթանում, դա նշանակում է, որ բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Այսօր Տավուշում ադրբեջանական կրակոցից զոհված ժամկետային երկու զինծառայողներն առաջնագծում չեն եղել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Զոհված զինծառայողներն առաջնագծում չեն եղել, բայց այժմ մարտական գործողություններ են ընթանում, և բոլոր օղակներն ու բնագծերը մարտի մեջ են»,- ասաց նա։

Նշենք, ավելի վաղ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Տավուշում գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ:

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերիմ Վելիևն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների հետևանքով սպանվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը։


ԱՊԱ գործակալությունն էլ տեղեկացրել են, որ սպանվել են նաև մայոր Ահմեդով Նամիգ Խաժանօղլուն, մայոր Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպա Զեյնալլա Իլգար Այազօղլուն, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆօղլուն, գերժամանակակից ծառայության զինծառայող, զինվոր Մուստաֆազադե Էլչին Արիֆօղլուն:

Հայկական կողմից կա 5 վիրավոր և չորս զոհ։ Հակառակորդի կրակոցից մահացել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրելյանն ու Գրիշա Վահանի Մաթևոսյանը։

Արցախի ՊԲ–ն նոր հաղորդագրություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի մասին

40
թեգերը:
առաջնագիծ, Զոհ, հայ-ադրբեջանական, զինծառայող, Տավուշ, Արծրուն Հովհաննիսյան
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
ՀԱՊԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել հրաձգությունը հայ-ադրբեջանական սահմանին
Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել
Ադրբեջանն իր բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ. լուսանկար